«Նաթան Ամիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Նաթան Ամիրխանյան''' (1872 - ՞) - հայ կոմպոզիտոր։ Գրվել է նաև '''Կնյազև'''։ Ծնվել է Կ. Պոլսում, [[...
 
No edit summary
Տող 1.
'''Նաթան Ամիրխանյան''' ([[1872]] - ՞[[1949]]) - հայ կոմպոզիտոր։ Գրվել է նաև '''Կնյազև'''։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], [[Աբրահամ Ամիրխանյան]]ի ընտանիքում։ Փոքր հասակից տեղափոխվել է [[Թավրիզ]], ապա [[Թիֆլիս]]։ Երաժշտական կրթությունը կատարելագործել է [[Հելսինկիի կոնսերվատորիա]]յում։ 1897-ին մեկնել է [[Մյունխեն]], սովորել տեղի երաժշտական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ապա մեկնել է [[Օդեսա]], որտեղ աշխատել է որպես [[երգեհոն]]ահար և երաժշտության պրոֆեսոր։ Եղել է Օդեսայի օպերայի փոխդիրիժորը։ Օդեսայից մեկնելով [[Բաքու]], ստեղծել է հայկական երգչախումբ և համերգներ է տվել։ Այնուհետև մեկնել է [[Բուլղարիա]], ծնողների մոտ, նշանակվել [[Սոֆիա]]յի օպերայի նվագախմբի ղեկավար։ 1912-ին անցել է [[ԱՄՆ]], [[Բոստոն]]ում ղեկավարել է 360 հոգուց բաղկացած մի երգչախումբ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]] նախօրյակին վերադարձել է Բուլղարիա, ղեկավարել Սոֆիայի օպերայի նվագախումբը։ Այս շրջանում գրել է իր գլուխգործոց «Իվանքո» [[օպերա]]ն բուլղարական պատմական կյանքից վերցրած, որը 1932-33 թատերաշրջանում մեծ հաջողությամբ բեմադրվել է [[Սոֆիայի պետական օպերա]]յում։ Ունի տարբեր բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում [[Խրիստո Բոտև]]ի մի շարք բանաստեղծությունների եղանակավորումը։ Գրել է «Հաջի Դիմիտր» [[բալետ]]ը և մի այլ օպերա «Ռալիցա» վերնագրով, դարձյալ բուլղարական կյանքից։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 84}}</ref>