«Արտաշես Հովհաննիսյան (ռեժիսոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
 
== Կենսագրություն ==
Արտաշես Կոնստանտինի Հովհաննիսյանս, ծնվել է 1939թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքում: 1947թ. ընդունվել է Ա. Սպանդարյանի միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1957թ.: Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Գ. Սունդուկյանի անվան թատրոն որպես ռեժիսորի օգնական:
Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ստեղծագործական կյանքը սկսել է [[Իջևանի ժողովրդական թատրոն]]ում։ Այնուհետև աշխատել է [[Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն]]ում։ Եղել է Հայաստանի առաջին ոչ պետական «Նորք» թատրոնի հիմնադիրը և Թեքեյան թատերախմբի գեղարվեստական ղեկավարը։<ref>[http://kino-teatr.ru/kino/director/sov/266936/bio/ Արտաշես Հովհաննիսյանի մասին kino-teatr.ru կայքում]</ref>
1962թ. ընդունվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի Ռեժիսորական բաժին (Վ. Աճեմյանի կուրս), որն ավարտել է 1966թ.: 1967թ. մեկնել է Իջևան քաղաք, ստեղծել Արմեն Գուլակյանի անվան ժող. թատրոնը, որտեղ էլ եղել է առաջին բեմադրությունը՝ Վրթ. Փափազյանի «Ժայռը» պիեսը և շարունակել է աշխատանքը մինչև 1971թ.: Այդ տարիներին մասնակցել է Հանրապետական և Համամիութենական փաոատոնին և ստացել ոսկե մեդալներ և դափնեկրի դիպլոմներ:
1969թ. անցել է ՍՄԿԿ շարքերը: Իջևանի, Շամշադինի, Կրասնոսելսկի, Նոյեմբերյանի, Դիլիջանի աշխատավորությանը բարձրարվեստ ներկայացումներով ապահովելու համար 1971թ. արժանացել է Կառավարական բարձր պարգևի «Պատվո Նշան» շքանշանի:
Վ.Վ. Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ստացել է «Աշխատանքի արիության համար» մեդալ: 1971թ. հրավեր է ստացել Երևանի Դրամատիկական Թատրոնից, որտեղ աշխատել է շուրջ 16 տարի:
1987թ. Նոր Նորքի զանգվածում հիմնել է «Նորք» երիտասարդական թատրոնը, որը գոյատևեց 15 տարի, այնուհետև նույն բազայի վրա ստեղծել է «Թեքեյան» թատերախումբը: Ա. Հովհաննիսյանը ստացել է հրավեր Գ. Սունդուկյանի և Պատանի հանդսատեսի թատրոններ բեմադրություններ անելու:
1991-2012թթ. հրավիրվել է Սփյուռքի ՀԲԷՄ-ի կողմից Բեյրութի Վ. Փափազյանի և Հալեպի Պ. Ադամյանի թատրոններ, որտեղ բեմադրել է մի շարք պիեսներ:
Ա. Հովհաննիսյանն ունի մի շարք հեռուստատեսային և ռադիո բեմադրություններ, որոնք բարձր գնահատականի են արժանացել հանդիսականի և մամուլի կողմից:
1983թ. Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը» բեմադրության համար արժանացել է հայկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկրի պատվավոր կոչմանը:
1969-1973թթ. աշխատել է Թատերական Ինստիտուտում, դասավանդելով ռեժիսուրայի բաժնում:
1973-2014թթ. աշխատել է Մանկավարժական Ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետում, դասավանդելով ռեժիսուրա, որտեղ եղել է մի շարք կուրսերի ղեկավար:
2002թ. ստացել է Դոցենտի, իսկ 2005թ.՝ Պրոֆեսորի կոչում:
Շատ հայտնի քննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի: Ա. Հովհաննիսյանը մեծ հետք է թողել հայ թատրոնի պատմության մեջ և ինչպես ասում էին՝ նա հայ թատրոնի վառ գույներից մեկն էր: Թատերական արվեստին 50 տարի նվիրելու համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի և Արվեստի վաստակավոր գործիչի կոչման: Վախճանվել է 2014թ. մարտի 15-ին:
 
== Բեմադրությունների ցանկ ==
Բեմադրություններով հանդես է եկել Երևանի պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում<ref>[http://www.aravot.am/2014/03/16/441047/ Վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը]</ref>։
 
 
1. Ալ. Արաքսմանյան - «Վարդեր և արյուն», (Իջևանի թատրոն)
 
2. Վրթ. Փափազյան - «Ժայռը» (Իջևանի թատրոն)
 
3. Ն. Դումբաձե - «Ես, տատիկս, Իլիկոն, Իլարիոնը», (Իջևանի թատրոն)
 
4. Գ. Բորյան - «Կամուրջի վրա», (Իջևանի թատրոն)
 
5. Հովհ. Թումանյան - «Գիքորը», (Իջևանի թատրոն)
 
6. Գ. Գևորգյան - «Կապույտ ձիավորը», (Իջևանի թատրոն)
 
7. Գ. Տեր-Գրիգորյան - «Ա՛խ, ներվեր - ներվեր», (Իջևանի թատրոն)
 
8. Ա. Պապյան - «Լուսնոտներ», (Իջևանի թատրոն)
 
9. Ի. Ջիակոմետտի - «Ոճրագործի ընտանիքը», (Իջևանի թատրոն)
 
10. Գ. Սարգսյան - «Կարոտ», (Լենինգրադի թատրոն)
 
11. Պ. Շաֆֆեր - «Մթին պատմություն» /խաղացվել է 500 անգամ/, (Դրամատիկական թատրոն և Թբիլիսիի թատրոն)
 
12. Բ. Նուշիչ - «Գիտության զոհը», (Դրամատիկական թատրոն)
 
13. Յու. Էդլիս - «Լիալուսին», (Դրամատիկական թատրոն)
 
14. Ա. Պետրոսյան - «Ամազոններ», (Դրամատիկական թատրոն)
 
15. Ժ. Անույ - «Տորեադորների վալսը», (Դրամատիկական թատրոն)
 
16. Գ. Տեր-Գրիգորյան - «Եկեք անկեղծ խոսենք», (Դրամատիկական թատրոն)
 
17. Մ. Մնացականյան - «Թաղի զավակը», (Դրամատիկական թատրոն)
 
18. Հր. Մաթրոսյան - «Մեծ աշխարհի մեր անկյունը» /խազացվել է 700 անգամ,(Դրամատիկական թատրոն)
 
19. Վ. Սարոյան - «Կոտորածն մանկանց», (Նորքի թատրոն)
 
20. Վ. Շեքսպիր - «Ռիչարդ III», /I-ին ռեժ.՝ Հրաչյա Ղափլանյան, II-րդ ռեժ.՝ Արտաշես Հովհաննիսյան/, (Դրամատիկական թատրոն)
 
21. Բ. Շոու - «Շոկոլադ ուտող զինվորը», /I-ին ռեժ.՝ Բորիս Ռավենսկի, II-րդ ռեժ.՝ Արտաշես Հովհաննիսյան/, (Դրամատիկական թատրոն)
 
22. Լ. Անթառանյան - «Սարերում կյանք կա», «Անառակ դստեր վերադարձը», (Սունդուկյանի թատրոն)
 
23. Լ. ՈՒլիցկայա - «Իմ թոռ Բենյամինը», (Պատանի հանդիսատեսի թատրոն)
 
 
 
'''ՀԵՌՈՒՍՏԱԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ'''
 
 
1. Մ. Սեբաստացի - «Արձակուրդախաղ» /1980թ./
 
2. Պ. Պռոշյան - «Ցեցեր» /1984թ./
 
3. Գ. Գևորգյան - «Դաշտադեմ» /1986թ./
 
 
'''ՌԱԴԻՈԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ'''
 
 
1. Մ. Սեբաստացի - «Արձակուրդախաղ» /1979թ./
 
2. Վ. Մրոժիկ - «Օխեյի ընտանիքը» /1981թ./
 
3. Ն. Գոլովին - «Հյուսիսային Իզմաիոլովո» /1983թ./
 
4. Թ. Ռաներ - «Գավաթն ու օձը» /1984թ./
 
5. Կոբո-Աբո - «Բարեկամներ» /1986թ./
 
6. Վ. Սարգսյան - «Հացի փորձություն»
 
 
'''«ՆՈՐՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ'''
 
 
1. Վ. Դավթյան - «Բայց ծնվեցինք»
 
2. Մ. Իշխան - «Կիլիկիո արքա»
 
3. Հր. Մաթևոսյան - «Աշնան արև»
 
4. Ն. Վորֆոլոմեև - «Ապրելու ժամանակը սպառված է»
 
5. Վ. Պողոսյան - «Ծույլը»
 
6. Հովհ. Թումանյան - «Քաջ Նազար», «Ծիտը», «Մուկիկի մահը», «Սուտլիկ որսկան»,«Անբան Հուռին», «Մի կաթիլ մեղր»
 
7. Վ. Դվորսկի - «Ցատկող աչքայադուստրը»
 
8. Ա. Խնկոյան - «Սով է, սով է մկստան»
 
9. Ա. Սանթրոսյան - «Հրաշագործ սրինգը»
 
10. Ա. Սանթրոսյան - «Քաջ Քաջիկն ու չար Չարիքը»
 
11. Հ. Աթալյան - «Աղվեսն ու Աղասին»
 
12. Ա. Սանթրոսյան - «Հնարամիտ ծաղրածուն»
 
13. Ա. Սանթրոսյան - «Միշտ մանգաղդ սրած պահիր»
 
14. Ա. Սանթրոսյան - «Ճպուռն ու մրջյունը»
 
 
'''«ԹԵՔԵՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ»'''
 
1. Հր. Մաթևոսյան - «Աշնան արև»
 
2. Ս. Խալաթյան - «Վերջի սկիզբը» /Տիմոն Աթենացի, Շեքսպիր, Մոնո/
 
3. Պ. Զեյթունցյան - «Մի նայիր հայելուն»
 
== Ներկայացումներ ==