«Երիտասարդ թուրքեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-հայակական +հայկական)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-հայակական +հայկական))
[[1902]] թ. Երիտթուրքերի առաջին կոնգրեսում հայ ազգային կուսակցությունները կապեր հաստատեցին երիտթուրքականԱնձնական նախաձեռնության և ապակենտրոնացման ընկերության հետ։ [[1903]]–ին դաշնակցության ներկայացուցիչները փարիզում ու Ժնևում բանակցություններ սկսեցին Երիտթուրքերի պարագլուխների հետ՝ ինքնակալության դեմ համատեղ պայքարի միջոցառումների շուրջը։ Դաշնակցության և Երիտթուրքերի մերձեցումը շարունակվեց նաև հետագայում և հանգեց նրանց դաշինքին, երբ Օսմանյան կայսությունն ընդիմադիր բոլոր կազմակերպություններն իրենց ընդհանուր կոնգրեսում որոշեցին տապալել համիդյան վարչակարգը և ստեղծել կառավարման ներկայացուցչական ձև։ Երիտթուրքերի հայկական կազմակերպություններին ուղղակի հայտարեցին, որ Փոքր Ասիայում հայկական պետություն ստեղծելու նրանց իղձը անիրականանալ է, բայց [[1876]]–ի սահմանադրության վերականգնման դեմքում հայ բնակչությունը, այլ ազգությունների հետ համահավասար, ինքնավարության իրավունք կստանա Օսմանյան պետականության շրջանակներում։
 
Իշխանությունը վերցնելուց հետո Երիտթուրքերը դրժեցին իրենց խոստումները և դարձան ազգային–ազատագրական շարժման մոլի թշնամիներ՝ վարելով կայսրության ոչ թուրք ժողովուրդների ձուլման քաղաքականություն։ Այսպիսով, պատերազմի մեծապետական դոկտրինան, որ 1908–ի հեղափոխությունից հետո դարձել էր պաշտոնակատար գաղափարախոսություն, հակառակ էր հայերի՝ ինքնավար Արևմտյան Հայաստան ստեղծելու ըմբռնմանը։ Հայերի և Երիտթուրքերի փոխհարաբերությունները գնալով սրվեցին, որին հետևեցին Ադանայի ողբերգական դեպքերը։ Անհաջողության մատնվեց նաև Երիտթուրքերի «բարենորոգչական» գործունեությունը հայկական վիլաեթներում, որը հանգեցրեց հայակականհայկական կազմակերպությունների հետ վերջնական խզման։ Երիտթուրքերի շովինիզմն իր գագաթնակետին հասավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նախապես մշակված ծրագրով տեղահանվեց ու սրի քաշվեց գրեթե ամբողջ արևմտահայությունը։ Հանրային կարծիքի ճմշման տակ, Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար, վինվորական տրիբունալը [[1919]]–ին հեռական կարգով մահվան դատապարտեց Երիտթուրքերի պարագլուխներին։ Ի թիվս այլ չարագործների, նրանք հետագայում սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով։
 
Երիտթուրքերը պատմական ասպարեզ իջան որպես բուրժուական հեղափոխականներ, իշխանությանգլուխ անցնելով՝ դարձան շովինիստներ, իսկ ասպարեզից հեռացան որպես քաղաքական ու ռազմական արկածախնդիրներ։