«Արևմտյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-հայակական +հայկական)
Տող 21.
Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր [[Ազգային սահմանադրություն Հայոց|Ազգային սահմանադրության]] (1860) ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։
 
[[1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմ|1877-78 թվականների ռուս–թուրքական պատերազմ]]ը, Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի պայմանագիրը (1878) նոր իրավիճակ են ստեղծել Արևմտյան Հայաստանում։ [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]] և [[Բեռլինի պայմանագիր|Բեռլինի պայմանագրի]] 61–րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել Հայկական հարցը։ Այս հանգամանքը՝ մի կողմից, [[Բուլղարիա]]յի ազատագրումը և [[Եվրոպա]]յից Օսմանյան կայսրության փաստական դուրս մղումը՝ մյուս կողմից, օսմանայան թուրքերի առջև ծառացրել են սեփական հայրենիք ստեղծելու միտումը և նրանց հայացքը դարձրել դեպի կայսրության արևելյան ծայրերը, հատկապես՝ Արևմտյան Հայաստան։ Օգտվելով եվրոպական մեծ տերությունների միջև գոյություն ունեցող քաղաքական հակասություններից՝ սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ը վիժեցրել է բարեփոխումների անցկացումը զանազան ստապատիր պատրվակներով և իբր թե ամբողջ կայսրությունում բարեփոխումներ անցկացնելու մտադրությամբ։ Իրականում սանձազերծվել է հակահայակականհակահայկական հիստերիա, մշակվել Հայկական հարցը հայերի տեղահանության ու կոտորածների միջոցով լուծելու քաղաքական հեռագնա ծրագիր։ Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղել է քրդական [[համիդիե]] հեծելագնդերի ստեղծումը (1891), այնուհետև ծավալվել են հայկական կոտորածները (1894-1896 թվականներին), որոնց զոհ են գնացել ավելի քան 300000 արևմտահայեր։
 
== Ազատագրական պայքար ==