«Անձնանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։ → : (74) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-հայակական +հայկական)
Տող 53.
*'''Սելջուկ-թաթարական''' տիրապետության ժամանակ հայերը քիչ թվով անձնանուններ են փոխառել, օրինակ՝ Ասլան (առյուծ), Ջիվանշիր (մատաղ առյուծ), Հախնազար (աստվածատես), Թամամ (կատարյալ) և այլն: Դրանցից պահպանվել են բացառապես մեկ-երկուսը:
*'''Եվրոպական''' անունները փոխառվել են [[ֆրանսերեն]]ից, [[իտալերեն]]ից, [[գերմաներեն]]ից և [[անգլերեն]]ից: Սկզբում բացառապես գործածական էին արևմտահայերի, հիմնականում կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորիա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ և այլն): Ծանոթությունը եվրոպական մշակույթի հետ իր հետ բերեց անձնանունների մեծ հոսանք: Շատ գործածական դարձան՝ Էմմա, Էլենորա (կարճ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, Նապոլեոն, Համլետ, Հենրի և այլն:
*'''Ռուսական''' անձնանունները հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում: Դրանցից շատերը վաղուց ունեն հայերեն տարբերակներ, սակայն օգտագործվում են [[ռուսերեն]] կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) և այլն: Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործվում է ռուսական անձնանուններ, որպես հայակականհայկական անվան համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, օրինակ՝ Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա և այլն: Տարածված են նաև ռուսական փաղաքշական անունները, օրինակ՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ), Կոլյա (Նիկողայոս):
*'''Հայ ազգային''' անունները արդյունք են ինքնագիտակցության զարթոնքի: Դրանք նորաստեղծ անուններ են՝ Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ և այլն: