Բացել գլխավոր ցանկը

Changes

մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
}}
 
'''Վիրջինիա Վուլֆ''' ({{lang-en|''Virginia Woolf''}}, {{ԱԾ}}, [[Սուսեքս]], [[Մեծ Բրիտանիա]]), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես [[Գիտակցության հոսք]]ի գրակաության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
 
== Կենսագրություն ==
Վիրջինիա Վուլֆը ծնվել է [[1882]] թվականի [[հունվար]] [[25]] – ին [[Լոնդոն]]ում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ [[1904]] թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է իր կրթությունը [[Լոնդոն]]ի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է [[հունարեն]], [[լատիներեն]], [[գերմաներեն]] լեզուներ և, իհարկե, գրականություն ու պատմություն։ [[1909]] թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական բնույթի հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ [[1912]] թվականին ամուսնանում է գրող և լրագրող [[Լեոնարդ Վուլֆ]]ի հետ։ [[1917]] թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։
 
Ծնողների մահը խիստ բացասական ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լիոնարդ Վուլֆը հրեա էր) նպաստում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի արդյունքում [[1941]] թ. [[ապրիլ]]ի [[18]]–ին նա ինքնասպանություն է գործում։
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Roger Fry - Virginia Woolf.jpg|մինի|ձախից|200px|[[Ռոջեր Ֆրայ]]. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ [[1917]] թ.]]
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է [[Գիտակցության հոսք]]ի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «[[Միսիս Դելլոուեյ]]» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «[[Փարոսի վրա]]» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «[[Օրլանդո]]» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։
 
[[Պատկեր:Virginia Woolf, Tavistock Square, London.JPG|մինի|200px|Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում]]
* [http://www.slovesa.be/index.php/profiles/72-virginia-woolf.html/ Վիրջինիա Վուլֆի ընդարձակ կենսագրությունը]{{ref-ru}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Վուլֆ, Վիրջինիա}}
[[Կատեգորիա:20-րդ դարի բրիտանացի գրողներ]]
266 264

edits