«Մաքիավելլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մաքիավելլիզմ,''' տերմին է [[քաղաքագիտություն|քաղաքագիտության]] մեջ, որը նշանակում է բռնի ուժի վրա հիմնված [[քաղաքականություն]], բարոյական նորմերի և նման հատկությունների հետ մղում<ref name="ReferenceA">Словарь иностранных слов. М.: Русский язык, 1988. — С.290.</ref>: Տերմինը առաջացել է իտալական [[փիլիսոփա]] [[Նիկոլո Մաքիավելի]]ի անունից, և կապվում է նրա «[[Տիրակալը]]» գրքում սահմանված մտքերի հետ: Առօրյա օգտագործման ժամանակ համապատասխանում է այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են «խորամանկությունը» և «հավատուրացությունը», ձեռք բերելով [[փոխաբերական իմաստ]]ներ: Հետագայում այդ կարծրատիպը հետազոտվել է [[հոգեբանություն|հոգեբանության]] մեջ, որպես [[ֆենոմեն]], և տերմինը օգտագործվում էր, որպես համապատասխան անհատների բնավորությունների ընդհանրություն, արդեն քաղաքականությունից դուրս:
 
== Քաղաքական ոճ ==
Քաղաքագիտության կոնտեքստում «մաքիավելլիզմ» տերմինը սովորաբար կապվում էր կոշտ, կենտրոնացված քաղաքականության մասին Մաքիավելիի «Տիրակալը» գրքում թելադրված մտքերի հետ, կողմնորոշվելով որոշումների մեջ՝ նախ և առաջ ի օգուտ պետությանը, առաջնորդվելով սառը դատողությամբ, ոչ թե բարոյական-էթնիկական նորմերով:
 
Այս ամենի հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Մաքիավելին լավագույն պետական ձև էր համարում [[հանրապետություն]]ը <ref>Ср.: Макиавелли Н., указ. ст. в БСЭ.</ref>: Այն դեպքում, երբ իտալական իրականությունը (իտակալան պետությունների միջև անդադար թշնամությունը, որոնք ենթարկվում էին օրատների հարձակումներին) պահանջում էր [[միապետություն|միապետության]] հաստատում, Մաքիավելին համոզված էր, որ միայն ուժեղ պետության դեպքում է հնարավոր ստեղծել անկախ իտակալան պետություն, օտար լծից ազատ: Հենց այդ պետության ստեղծման համար նա արդարացնում է ցանկացած միջոցներ, ինչպիսիք են՝ բռնությունը, սպանությունը, խաբեբայությունը, դավաճանությունը: