«Անտագոնիզմ (հասարակություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Անտագոնիստական հակասություններ ==
Անտագոնիստական հակասությունները շահագործողական հասարակության հասարակական հարաբերություններին հատուկ այն հակասություններն են, որոնց հիմքում ընկած են թշնամական դասակարգերի, խմբերի, ուժերի անհաշտելի շահերը։ Այդ կարգի հակասությունները լուծվում են հեղափոխական [[դասակարգային պայքար]]ի ու [[սոցիալական հեղափոխություն|սոցիալական հեղափոխության]] միջոցով, որը փոխում է տվյալ հասարակարգը։ Անտագոնիստական հակասությունների բնորոշ գիծն այն է, որ իրենց զարգացման ընթացքում նրանք սրվում են, խորանում են և նրանց միջև պայքարը հասնում է սուր [[կոնֆլիկտ]]ի։ Այդ կոնֆլիկտի լուծման ձևերը որոշվում են պայքարի կոնկրետ պատմական պայմաններով։ Անտագոնիստական հակասությունների ցայտուն օրինակ են [[բուրժուազիա]]յի և [[պրոլետարիատ]]ի միջև եղած հակասությունները [[կապիտալիզմ|կապիտալիստական հասարակության]] մեջ, ինչպես և [[իմպերիալիզմ|իմպերիալիստական]] պետությունների միջև եղած հակասությունները, որոնց աղբյուրն է կապիտալիստական երկրների պայքարը [[շուկա]]ների ու ազդեցության ոլորտների համար, նրանց [[մրցակցություն]]ը։ Եվ չնայած վերջիններս դասակարգային հակասություններ չեն և այդ պատճառով էլ պակաս ուժեղ ու սուր են, քան անտագոնիզմը բուրժուազիայի ու պրոլետարիատի միջև, դրանք հասցնում են տարբեր երկրների իմպերիալիստների միջև բռնի պայքարի։ Այդ հակասությունների մեջ են թաքնված աշխարհի վերաբաժանման և վաճառահանման շուկաների համար մղվող և այլ իմպերիալիստական [[պատերազմ]]ների պատճառները։
 
== Ոչ անտագոնիստական հակասություններ ==
Ոչ անտագոնիստական հակասությունները արտահայտվում են ոչ թե թշնամական դասակարգերի, այլ այնպիսի դասակարգերի, սոցիալական խմբերի հակասությունները, որոնց հատուկ է արմատական շահերի ընդհանրությունը։ Այդպիսի հակասությունների բնորոշ գիծն այն է, որ դրանք իրենց զարգացման մեջ չեն վերածվում անպայման թշնամական հակադրության և նրանց միջև պայքարը չի հասնում կոնֆլիկտի։ Նման հակասությունների օրինակ կարող են ծառայել այն հակասությունները, որ գոյություն ունեն բանվոր դասակարգի, որպես սոցիալիզմի կրողի, և գյուղացիության, որպես մանր սեփականատերերի դասակարգի, միջև։ Ոչ անտագոնիստական հակասությունները հաղթահարվում են այդ հակասություններն առաջացնող տնտեսական, սոցիալական և այլ պայմանների աստիճանական ու պլանաչափ վերափոխման միջոցով։
 
Ե՛վ անտագոնիստական, և՛ ոչ անտագոնիստական հակասություններն, ինչպես ամեն մի այլ հակասություն, լուծվում են նաև հնի դեմ նորի, հետամնացի դեմ առաջավորի, պահպանողականի դեմ հեղափոխական պայքարի միջոցով։ Հակասությունների բնույթի, բովանդակության փոփոխության հետ փոխվում են միայն նրանց լուծման ձևերը։ Բայց հակասությունները, որպես զարգացման օրինաչափություն չեն անհետանում և [[սոցիալիզմ]]ի ժամանակ։
{{քաղվածք|Անտագոնիզմը և հակասությունը բոլորովին էլ նույն բանը չեն։ Առաջինը կանհետանա, երկրորդը կմնա սոցիալիզմի ժամանակ։|Լենինյան ժողովածու (ռուսերեն) հատոր 11, էջ 357}}
 
== Գրականություն ==
Փիլիսոփայական բառարան 1975թ․, էջ 19
 
[[Կատեգորիա:Հասարակություն]]
[[Կատեգորիա:Հասկացություններ]]