«Ալեուտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 46.
== Բնակիչներ ==
[[Պատկեր:Eskimo-Aleut langs.png|մինի|ձախից|Ալեուտների տարածման շրջանները]]
Ալեուտները Ալեուտյան, Շումագինի կղզիների, ինչպես նաև Ալյասկայի արևմտյան ափի բնիկներն են: 1825 թվականին ռուս գիտնականների գալուց հետո ալեուտները բնակվեցին նաև [[Կոմանդորյան կղզիներ]]ում: Մինչ այդ նրանց քանակը 12-15 հազար էր: Ռուսաստանում [[2010]] թվականի [[մարդահամար]]ի տվյալներով բնակվում է 482 ալեուտ, որից 401-ը՝ Նիկոլսկ քաղաքում:
 
== Մարդաբանություն ==
Տող 56.
 
== Ծագում ==
Երկար ժամանա գոյություն ուներ այդ ժողովրդի ծագման երկու վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ ալեուտները եկել են ասիական հյուսիս-արևելյան ափից, մյուսի համաձայն՝ Ալյասկայից: Ստելերը ասիական ծագման կողմնակից էր: Հիմնավորումը արտաքին նմանությունն է, ինչպես նաև փայտե գլխարկների նմանությունը: Այս կարծիքին հակադրվում էր Ալյասկայի ամերիկյան հետազոտող Վ. Դոլը, որն անհնար էր համարում ալեուտների՝ Ասիայից կղզիներ տեղափոխությունը: Իոխելսոնը նույնպես այս վարկածի կողմնակից էր՝ հիմնվելով ալեուտների և հյուսիս-արևմտյան հնդկացիների մշակութային նմանություններին: Գրդլիչկան ենթադրում էր, որ մինչ մ. թ. Ալեուտյան կղզիներում հայտնվեցին նախաալեուտները (pre-Aleuts): Նրանք մարդաբանությամբ տարբերվում էին ալեուտներից, էսկիմոսներից և նման էին սիու հնդկացիներին: 12-14-րդ դարերում նրանց փոխարինեցին արևելքից՝ Ամերիկայի կողմից այստեղ եկած մոնղոլոիդները՝ տունգուսյան ընտանիքի մի ճյուղը, որը [[Բերինգի նեղուց]]ով եկել էր Ամերիկա:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդաբանական տեսակի, լեզվի և մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել 6000-4600 տարի առաջ: Կա ենթադրություն, որ ալեուտները կազմել են [[էսկիմոս]]ների հարավային խումբը:
 
Տող 64.
Գոյություն ուներ նաև որսորդական հավատալիք, որն իր մեջ էր ներառում գազաններին գրավելու, որսորդական արգելքների, հմայագրերի տիրոջ պաշտպանության ծեսեր:
[[18-րդ դար]]ի վերջին ալեուտները, ազդվելով ռուս առևտրականներից և արտադրողներից, ընդունեցին [[ուղղափառություն]]: Տարածվեց դպրոցական ուսուցումը, երկլեզվությունը: Ալեուտները կրոնական ծեսերը կատարում են երկու լեզուներով՝ ալեուտերեն և [[ռուսերեն]]:
Ալեուտների կրոնը [[ուղղափառ]] քրիստոնեությունն է: Ձուլումը և քրիստոնեացումը սկսվել են 18-րդ դարի 50-ական թվականների վերջից. երևույթը համապատասխանում էր ռուսական քաղաքականության՝ նոր տարածքներ և գաղութներ գրավելու ընդհանուր միտմանը:
 
== Տնտեսական գործունեություն ==
Տող 77.
 
=== Թռչնորսություն ===
Թռչնորսության համար օգտագործել են մետաղական նիզակներ, նետելու հարմարանքներ (բոլա), որը պատրաստվում էր կաշվե գոտիներից, միացման տեղերում դրվում էր քար կամ ոսկոր: Բոլան նետում էին երամի մեջ, և ցանցի մեջ ընկած թռչունները դառնում էին որսորդի որսը:
 
== Ավանդական բնակարան ==
Տող 83.
 
== Ուտելիք ==
Ալեուտների ավանդական կերակուրը յուկոլան է՝ ձկան, եղջերվի՝ հատուկ ձևով չորացված կամ ծխեցված միսը:
 
== Հագուստ ==