«Իտալիայի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[image:Italy_topographic_map-blank.svg|thumb|400px|աջից|Իտաալիայի ֆիզիկական քարտեզ]]
== Աշխարհագրական ակնարկ ==
[[Իտալիա|Իտալիայի]]իյիի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է: Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը): Վարչական բաժանումը՝ մարզեր մարզերի կազմի մեջ մտնող գավառներն են։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ՝ Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միջին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, Կոռնո): Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր: Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հարավում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ): Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ էտնա (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո: Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը: Երկրաբանական կառուցվածքով Իտալիային է պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին:
 
== Օգտակար հանածոներ ==
Օգտակար հանածոներից կան [[Քարածուխ|քարածուխ]], գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, [[Նավթ|նավթ]], [[Գազ|գազ]], կապար, [[Ցինկ|ցինկ]], [[Երկաթ|երկաթ]], բոքսիտներ, [[Սնդիկ|սնդիկ]], [[Ծծումբ|ծծումբ]], [[Մարմար|մարմար]], [[Կերակրի աղ|կերակրի աղ]], հանքային և տաք ջրեր (100—120 °C): Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձ արևադարձայինից բարեխառնի: Սարերում առկա է ուղղաձիգ կլիմայական գոտիականությունը:
 
== Կլիմա ==
Ամառը շոգ է, չոր: Հուլիսին՝ միջին ջերմաստիճանը ալլպեր ստորոտում 20—22 °C է, Պադանի հարթավայրում՝ 22—24 °C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28 °C: Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40 °C-ից 45 °C: Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է 0 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտին և Պադանի հարթավայրում մոտ 0 °C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12 °C: Ալպերում հաճախ են լինում են 15°Շ-ից—20 °C սառնամանիքներ: Տեղումների տարեկան քանակը Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ:
 
== Ներքին ջրերը ==
Տող 14.
 
== Վերընթաց լանդշտաֆականություն ==
Ալպերում՝ մինչև 800 մ բարձրությունը աճում են լեռնային լայնատերև անտառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800—1800 մ բարձրություններում (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում) հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները: Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և Սիցիլիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500—600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, սոճին, թփուտները, 1000—1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները: Կենդանիներից հանդիպում են քարայծ, վայրի կատու, կզաքիս, [[Գորշ արջ|գորշ արջ]], նապաստակ, սկյուռ, մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ ձկներ: Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը:
 
{{ՀՍՀ}}