Բացել գլխավոր ցանկը

Changes

Այն տեղը, ու այժմ Քվեբեկ քաղաքն է, 14 հազար տարի առաջ գտնվում էր սառցե ծածկույթի տակ: 2 հազար տարի անց այն սառույցի հալման հետևանքով անցավ ջրի տակ, որը ձևավորեց Շամպլեն ծովը, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվեց գետի: Այդ ժամանակ նկատելի էին միայն Քվեբեկի բլուրները: Այսպիսով. միայն 6 հազար տարի առաջ այժմյան քաղաքի տարածքն ազատվեց ջրից<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/ct/gentiles/lesgentilesliste.aspx?L=t Commission de la toponymie du Québec]</ref>:
 
[[1534]] թվականի [[մարտի 18]]-ին [[Ժակ Կարտիե]]ն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ ԿարտյենԿարտիեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, ԿարտյենԿարտիեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ:
 
Հետազոտողը և անձնակազմը հասան Գասպե ծոցին, ուր նրանց անակնկալ էր սպասում. նրանք հանդիպեցին ամերիկացի բնիկներին: Կարտիեն հանդիպեց առաջնորդ Դոնակոնին: Հարաբերություններ հաստատելուց հետո Կարտիեն իր հետ վերցրեց Դոնակոնի երկու որդիներին՝ իրենց ուղեկցելու նպատակով: Քանի որ ամառը շուտ անցավ, ԿարտյենԿարտիեն որոշեց վերադառնալ Ֆրանսիա, որ իր կատարած հետևությունները ներկայացնի արքային: Դոնակոնի երկու որդիներին նույնպես տարավ Ֆրանսիա:
 
Կարտիեին թույլատրեցին անցկացնել երկրորդ գիտարշավը: Կարտիեն իմացավ, որ կա տեղ, որտեղից սկսվում է մեծ գետ: [[1353]] թվականին նա որոշեց գետով բարձրանալ: Հետազոտողը գետն անվանեց [[Սուրբ Լավրենտիոս գետ|Սուրբ Լավրենտիոս]], սակայն գլխավոր նպատակը մնում էր գտնել [[Ասիա]] տանող ծովային նոր ճանապարհ: Այդ ընթացքում տարածք են մտնում եվրոպական այլ տերությունների նավեր, որոնք առևտուր էին անում հնդկացիների հետ և ձկնորսությամբ զբաղվում: [[1541]] թվականին Կարտիեն վերադառնոմ է հիմնական բնակություն հաստատելու նպատակով: Մեկ տարի անց նա դադարեցրեց հիմնական բնակությունը ձմեռային դաժան պայմանների և համերկրացիների թշնամության պատճառով:
Անանուն մասնակից