«Քվեբեկ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
[[1534]] թվականի [[մարտի 18]]-ին [[Ժակ Կարտիե]]ն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ Կարտյեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտյեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ:
 
Հետազոտողը և անձնակազմը հասան Գասպե ծոցին, ուր նրանց անակնկալ էր սպասում. նրանք հանդիպեցին ամերիկացի բնիկներին: ԿարտյենԿարտիեն հանդիպեց առաջնորդ Դոնակոնին: Հարաբերություններ հաստատելուց հետո ԿարտյենԿարտիեն իր հետ վերցրեց Դոնակոնի երկու որդիներին՝ իրենց ուղեկցելու նպատակով: Քանի որ ամառը շուտ անցավ, Կարտյեն որոշեց վերադառնալ Ֆրանսիա, որ իր կատարած հետևությունները ներկայացնի արքային: Դոնակոնի երկու որդիներին նույնպես տարավ Ֆրանսիա:
 
ԿարտյեինԿարտիեին թույլատրեցին անցկացնել երկրորդ գիտարշավը: ԿարտյենԿարտիեն իմացավ, որ կա տեղ, որտեղից սկսվում է մեծ գետ: [[1353]] թվականին նա որոշեց գետով բարձրանալ: Հետազոտողը գետն անվանեց [[Սուրբ Լավրենտիոս գետ|Սուրբ Լավրենտիոս]], սակայն գլխավոր նպատակը մնում էր գտնել [[Ասիա]] տանող ծովային նոր ճանապարհ: Այդ ընթացքում տարածք են մտնում եվրոպական այլ տերությունների նավեր, որոնք առևտուր էին անում հնդկացիների հետ և ձկնորսությամբ զբաղվում: [[1541]] թվականին ԿարտյենԿարտիեն վերադառնոմ է հիմնական բնակություն հաստատելու նպատակով: Մեկ տարի անց նա դադարեցրեց հիմնական բնակությունը ձմեռային դաժան պայմանների և համերկրացիների թշնամության պատճառով:
 
=== Ֆրանսիական տիրապետության շրջան ===