«Լևոն Մկրտչյան (կինոռեժիսոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
'''Լևոն Մկրտչյան''' (Լեվոն Մկրտչյան, Լեւոն Մկրտչյան) - ([[անգլերեն]]՝ ''Levon Mkrtchyan'', [[ռուսերեն]]` ''Левон Мкртчян'' ծնվել է [[փետրվարի 25]] [[1953]] [[Գյումրի]]) ― կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։
 
[[1978]]-ին ավարտել է [[Երևան]]ի գեղարվեստական-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, իսկ [[1984]]-ին` Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի բարձրագույն դասընթացը, կուրսի ղեկավար` Ջ.Ֆիրսովա։ Վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բավականին ուշագրավ ֆիլմեր, նվիրված հայազգի նշանավոր անձանց` կոմպոզիտոր [[Արմեն Տիգրանյան]], փիլիսոփա [[Դավիթ Անհաղթ]], նկարիչ [[Ժանսեմ]](Jansem) և [[Գառզու]], աստղագետ [[Վիկտոր Համբարձումյան]] և այլոք։ [[1989]]-ին նկարահանել է «Պարետային ժամ» ֆիլմը նվիրված Ղարաբաղյան շարժմանը։ [[1995]] թվականին [[Ֆրանսիա]]յում բացվել է իր լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ 2002 թվականին նկարահանել է շատ հայտնի` '''Մատյան Անկախության''' վավերագրական ֆիլմը, նվիրված Հայաստանի անկախության 10 ամյակին և նախագահ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ի գործունեությանը (1991-2001)։1987 թվակաին ռեժիսորը իր նկարահանած չորս ֆիլմերի համար արժանացել է Լենինյան Կոմերտմիության մրցանակի դափնեկրի կոչման` Եղիշե Չարենց '''Հայտնի և Անհայտ Էջեր''','''Հովհաննես Շիրազ''','''Պարույր Սևակ- Կամ Եղիցի լույս''' և '''Գյումրի''' ֆիլմերի համար:
 
,,Աստված է իր մատը դրել այս հայի ճակատին,, Լեվոն Մկրտչյանի մասին այսպիսի գնահատանքի խոսք է գրել 1983 թվականին [[Հովհաննես Շիրազ]]ը։