«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
== Պատմությանը հայտնի նույնասեռականներ ==
Այս բնագավառում, ինչպես և թեմային առնչվող շատ (եթե ոչ բոլոր) բնագավառներում, ցավոք, առկա է և երբեմն մեծ դեր է կատարում սուբյեկտիվ մոտեցումը։ Կողմնակիցները երբեմն փորձում են ծայրահեղացնել հօգուտ իրենց, իսկ հակառակ կարծիք ունեցողները՝ հակառակը։ Այսպես, սեփական նույնասեռականությունը կյանքի ընթացքում ցուցադրած անհատն իր հարազատների կողմից (հատկապես մահվանից հետո՝ վերջինիս «բարի համբավը» փրկելու համար) կարող է ներկայացվել որպես բացարձակապես տարասեռական, և հակառակը՝ երկսեռական անհատի հիմնականում նույնասեռական հակումները նկարագրելով՝ նրան կարող են ներկայացնել որպես բացարձակապես նույնասեռական (կամ էլ տարասեռական՝ ըստ ներկայացնողի սուբյեկտիվ կարծիքի)։ Նման օրինակ կարելի է համարել աստվածաշնչյան «[[Դավիթ և Հովնաթան]]» թագավորների պատմությունը. պատմականորեն նրանք ներկայացվել են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, «մաքուր» տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Այսօր առկա է մեկ այլ կարծիք, ըստ որի՝ դա խիստ ընդգծված նույնասեռական սիրո պատմություն է, ընդ որում՝ առկա է ոչ միայն էմոցիոնալ կապը երկու հերոսների միջև, այլև՝ ֆիզիկականը (Երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև մեկ այլ դեպքում իրարից բաժանվելիս նրանք լալիս էին և համբուրվում)։
 
Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական [[Նիանքքնումն ու Քնումհոթեփն]] են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։
87

edits