«Ցեոլիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ցեոլիտներ''', ցեոլիթներ (հուն․ £eco–եռալ և • • • լիթ), միներալներ․ [SiO<sub>4</sub>]<sup>4</sup><sup>_</sup> և [A1O<s...»:
(Տարբերություն չկա)

06:48, 6 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Ցեոլիտներ, ցեոլիթներ (հուն․ £eco–եռալ և • • • լիթ), միներալներ․ [SiO4]4_ և [A1O4]5_ տետրաէդրերից կազմված բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ։ Ցեոլիտներ հանդիպում են բնության մեջ և ստացվում արհեստական եղանակով։ Ընդհանուր քիմիական կազմն է՝ Mex/n [AlxSiyO2(x+y)]• zH2O, որտեղ Me-ն մետաղն է, ո–ը՝ նրա օքսիդացման աստիճանը, x-ը՝ ալյումինի ատոմների թիվը, y-ը՝ սիլիցիումի ատոմների թիվը, z-ը՝ ջրի մոլեկուլների թիվը։ Բնական ցեոլիտները ընդգրկում են մոտ 30 միներալ։ Առավել կարևորներն են՝ անալցիմը, լոմոնտիտը, նատրոլիտը, ֆոժազիստը։ Բնական ցեոլիտները առաջացնում են ցանկացած բյուրեղագիտական համակարգի թափանցիկ, անգույն բյուրեղներ։ Կարծրությունը՝ 3,5-5,5, խտությունը՝ 2000-2300 կգ/մ3 (Ba պարունակող ցեոլիտներինը՝ 2500-2800 կգ/մ3 : Բնական ցեոլիտների հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Անդրկովկաս, Կամչատկա), արտասահմանում՝ Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ ՀԽՍՀ-ում հարուստ պաշարներ կան Նոյեմբերյանի շրջանում և Շիրակի սարահարթում (դաշտում)։ Վերջին ժամանակներս արտասահմանում և ԽՍՀՄ-ում լայն տարածում են գտել սինթետիկ ցեոլիտները։ Դրանք բավական էֆեկտիվ սորբենտներ են, մոլեկուլային մաղեր և օժտված են ադսորբցիայի խիստ բարձր ընտրողականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։