«Սերգեյ Օգանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերգեյ Անդրեյի (Մամբրեի)Օհանյան''' (1921 թվական փետրվարի 23, Թիֆլիս1941 թվական, նոյեմբերի 1...»:
(Տարբերություն չկա)

10:50, 5 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Սերգեյ Անդրեյի (Մամբրեի)Օհանյան (1921 թվական փետրվարի 23, Թիֆլիս–1941 թվական, նոյեմբերի 17), Խորհրդային միության հերոս (1943 թվական,փետրվար 22 ետմահու), լեյտենանտ։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային դպրոցը (19411941 թվականի հուլիսին 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ գնդի կազմում, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինայի պաշտպանությանը։ 1941 թվականի նոյեմբերին Օհանյանի 16 մարտիկներից բաղկացած մարտկոցը Ռոստովի մատույցներում՝ Մեծ Սալա գյուղի մոտ ոչնչացրել է գերմանական 30 տանկ։ Այդ մարտում զոհվել են մարտկոցի բոլոր հրետանավորները։ Ցուցաբերած խիզախության և արիության համար Օհանյանը արժանացել է հերոսի կոչման։ Հետագայում զոհվածների աճյունները տեղափոխվել են Մեծ Սալա, որտեղ նրանց շիրիմի վրա գյուղի աշխատավորների միջոցներով կառուցվել է հուշարձան։ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի 1966ապրիլի 12-ի հրամանով Խորհրդային միության հերոս Օհանյանի անունը հավերժ գրանցվել է Թբիլիսիի Բաքվի 26 կոմիսարների անվան բարձրագույն հրետանային ուսումնարանի ցուցակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։