«Միջուկային ռեակտոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-թվականինին +թվականին)
Տող 12.
Միջուկային ռեակտրում շղթայական ռեակցիան կառավարվում է ակտիվ գոտում նեյտրոնների կլանումների թիվը փոփոխելու միջոցով։ Այդ նպատակին են ծառայում նեյտրոնների լավ կլանիչ նյութեր ([[Cd]], [[В]]) պարունակող հատուկ ձողերը, որոնք հեռակառավարման համակարգի օգնությամբ մտցվում կամ դուրս են քաշվում ակտիվ գոտուց։ Միջուկային ռեակտորի աշխատանքի ընթացքում տրոհվող նյութի քանակության նվազման, իզոտոպային բաղադրության փոփոխության և կլանման մեծ էֆեկտիվ կտրվածք ունեցող բեկոր միջուկների ([[Хе]], [[Տm]] և այլն) կուտակման (ռեակտորների թունավորում) հետևանքով միջուկային ռեակտորի ռեակտիվությունն ընկնում է, որը վերականգնվում է հատուկ կլանիչ ձողերի տեղաշարժմամբ։ Միջուկային ռեակտորը կառավարում է օպերատորը՝ էլեկտրոնային հաշվողական համակարգի օգնությամբ։ Ռեակտորի վիճակի մասին անհրաժեշտ տեղեկությունները (նեյտրոնների հոսքի մեծությունը ակտիվ գոտու տարբեր կետերում, ջերմակրի ջերմաստիճանը և այլն) տալիս է հեռաչափման համակարգը։ Միջուկային ռեակտորը իոնացնող ճառագայթման և նեյտրոնների հոսքի հզոր աղբյուր է, այդ պատճառով ակտիվ գոտին շրջապատվում է պաշտպանիչ հաստ շերտով ([[բետոն]], պողպատ ևն)։
 
Առաջին միջուկային ռեակտորն կառուցվել է [[ԱՄՆ]]-ում, 1942 թվականին, է․ Ֆերմիի ղեկավարությամբ։ Խորհրդային ռեակտորը, որն առաջինն էր նաև [[Եվրոպա]]յում, գործարկվել է [[Մոսկվա]]յում, 1946 թվականինինթվականին, Ի․ Վ․ Կուրչաւոովի ղեկավարությամբ։ Հայկական ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման է հանձնվել [[1976]] թվականին, որում դանդաղեցուցիչի և ջերմակրի դերը կատարում է ջուրը։
 
{{ՀՍՀ}}