Բացել գլխավոր ցանկը

Changes

 
=== Զևսի պայքարը Տիփոնի դեմ ===
 
:Բայց դրանով պայքարը չավարտվեց։ [[Գեա]]-Երկիրը շատ զայրացավ օլիմպիացի Զևսի վրա, որ նա այդքան անողոք վարվեց պարտված տիտանների հետ, որոնք իր զավակներն էին։ Նա ամուսնացավ դժնադեմ Տարտարոսի հետ և աշխարհ բերեց հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնին։ Վիթխարի, իր հրեշային հարյուր գլխով՝ ելավ Տիփոնը երկրի ընդերքից։ Վայրենի ոռնոցով նա սասանեց օդը։ Այդ ոռնոցի մեջ և՝ շների հաչոց էր լսվում, և՝ առյուծի մռնչյուն։ Քուլա-քուլա բոց էր բարձրանում Տիփոնի շուրջը, և հողը ճոճվում էր նրա ծանր քայլերի տակ։ Աստվածները սոսկումից ցնցվեցին: Բայց շանթարձակ Զևսը խիզախությամբ նետվեց նրա վրա, և բռընկեց կռիվը։ Նորից փայլատակեցին կայծակները Զևսի ձեռքում, ալիք տալով տարածվեցին որոտի ձայները։ Երկինքն ու երկնակամարը ցնցվեցին հիմնիվեր։ Վերստին երկիրը բռնվեց վառվռուն բոցերով, ինչպես տիտանների դեմ կռվելու ժամանակ։ Հենց միայն Տիփոնի մերձենալուց ծովերը եռ էին գալիս։ Շանթարձակ Զևսի բոցեղեն կայծակները հարյուրներով ցած էին թափվում. Թվում էր, թե նրանց կրակից օդն էլ է այրվում, և այրվում են մթամած ամպրոպային ամպերը։ Զևսը մոխրացրեց Տիփոնի բոլոր հարյուր գլուխները։ Փուլ եկավ Տիփոնը երկրի վրա, նրա մարմնից մի այնպիսի տոթ էր բխում, որ չորս բոլորն ամեն ինչ հալվում էր։ Զևսը վերցրեց Տիփոնի դին և նետեց խավար Տարտարոսը, որ ծնել էր նրան։ Բայց Տարտարոսումն էլ Տիփոնը դեռ ապառնում է աստվածներին և ամենայն կենդանի արարածի։ Փոթորիկներ ու հրաբուխներ է առաջ բերում։ Նա, կես-կին կես-օձ [[Էքիդնա]]յի հետ միասին, ծնել է ահռելի երկգլխանի շուն [[Օրփո]]ին, դժոխքաին շուն [[Կերբեր]]ին, Լերնեյան հիդրային և [[Քիմերա]]յին։ Տիփոնը հաճախ ցնցում է երկիրը։
 
:Հաղթեցին Օլիմպիացի աստվածներն իրենց ոսոխներին։ Այլևս ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց իշխանությանը։ Այժմ արդեն նրանք կարող էին հանգիստ տիրել աշխարհին։ Նրանցից հզորագույնը՝ շանթարձակ Զևսը, իրեն վերցրեց երկինքը, [[Պոսեյդոն]]ը՝ ծովը, իսկ [[Հադես]]ը՝ մեռյալ հոգիների ստորերկրյա թագավորությունը։ Իսկ երկիրը մնաց իբրև ընթհանուրի տիրապետություն։ Թեև Կրոնոսի որդիները բաժանվեցին իրար մեջ աշխարհի իշխանությունը, բայց և այնպես նրանց բոլորի վրա իշխում է երկնքի տիրակալ Զևսը. Նա՛ է իշխում մարդկանց ու աստվածների վրա, ամենայն ինչ աշխարհում նրա՛ն է ենթակա։ենթակա։զևսը քյալ էր
 
=== Տապալման փորձերը ===
Անանուն մասնակից