«Բենջամին Դիզրայելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: pl:Benjamin Disraeli
No edit summary
Տող 1.
{{unreferenced}}
[[Պատկեր:Disraeli.jpg|thumb]]
'''Բենջամին Դիզրայելի''' (Benjamin Disraeli, 1st Earl of Beaconsfield, 21 դեկտեմբեր 1804 – 19 ապրիլ 1881), անգլիական պետական և քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար (1852, 1858-59, 1866-68), Մեծ Բրիտանիայի վարչապետ (1868, 1874-1880), պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը: Հայտնի է նաև որպես գրող: Սերվում է [[անգլիկանություն]] ընդունած հրեական ընտանիքից: Իշխանության ղեկին գտնվելու տարիներին վարել է գաղութատիրական, կայսրության տնտեսական և քաղաքական հզորության ամրապնդման քաղաքականություն: Թուրքիայում Անգլիայի դիրքերը ամրապնդելու և հարավային ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով` փակել է աչքերը թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները արյան մեջ խորտակելու քաղաքականության վրա: 1875-78թթ. մերձավորարևելյան ճգնաժամի և ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ընթացքում պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը: Կտրականապես մերժել է Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը` պատերազմի սպառնալիքի տակ պարտադրելով Ռուսաստանին վերանայել այն և այդ նպատակով հրավիրել 1878թ. Բեռլինի կոնգրեսը: Օգտվելով Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից` Բառձր Դռանը պարտադրել է անգլո-թուրքական Կիպրոսի համաձայնագիրը, համաձայն որի Բրիտանական կայսրությանն է անցել Կիպրոս կղզին` Ռուսաստանի դեմ Անգլիայի աջակցության դիմաց: