«Մաղաքիա Օրմանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ (→‎Կենսագրությունը: clean up, փոխարինվեց: )ի → ) ի oգտվելով ԱՎԲ)
 
[[1866]]-ին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867-ին՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը։
[[1868]]-ին Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։ Տիրապետել է իտալերենին, ֆրանսերենին, հունարենին, լատիներենին, արաբերենին, թուրքերենին:
 
[[1870]]-ին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ [[կաթոլիկ]]ների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։