«Չարլզ Դիքենս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: անվանում → անուն, name → անուն (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Չառլզ Դիքենսը ծնվել է [[1812]] թվականի [[փետրվարի 7]]-ին՝ [[Լեդպորտ]]ի [[Պորտսմութ]] ծայրամասում։ Նա երկրորդ երեխան էր Ջոն Դիքենսի (1785—1851) և Էլիզաբեթ Դիքենսի 8 երեխաներից։ Ծնված ժամանակ նրա անունը Բարրու էր։ Նրա հայրը Թագավորական նավատորմի ռազմածովային բազային ծառայել է որպես սպա, և [[1815]] թվականի հունվարին նա տեղափոխվեց Լոնդոն, իսկ [[1817]] ապրիլին նրա ընտանիքը տեղափոխվեց Չաթեմ։ Այստեղ Չարլզը սովորել է պաստոր Ուիլիան Ժիլիայի դպրոցում, նույնիսկ երբ իր ընտանիքը վերստին տեղափոծվեց [[Լոնդոն]]։ Վատ ֆինանսական կյանքը մայրաքաղաքում նրա հորիը 1824 թվականին բերեց պարտքային բանկ։ Նրա ավագ քույրը գնաց սովորել թագավորական երաժշտական ակադեմիայում մինչև [[1827]] թվականը։ Այդ ժամանակ Չարլզը աշխատում էր վաքսի արտադրող գործարանում (Blacking Factory), որտեղ նա շաբաթական ստանում էր վեց շիլլինգ։ Բայց նրանք ամեն կիրակի օրը գնում էին բանտ, ծնողների հետ ապրելու։ Դիքենսի հորական տատիկի մահից հետո, ի շնորհիվ ստացած ժառանգությանը, Ջոն Դիքենսը ազատ արձակվեց բանտից։ Ծովակալությունում և թերթերից մեկում որպես խմբագիր ստացավ պառլամենտական կենսաթոշակ։ Սակայն, Չարլզը մոր պնդմամբ, մնացել էր գործարանում, որը հետագա կյանքում ազդել է նրա վերաբերմունքին կանանց նկատմամբ։ Որոշ ժամանակ անց, նա սովորել է ''Wellington House Academy'', որտեղ սովորել էր մինչև [[1827]] մարտը։ Ֆաբրիկայում աշխատելու հետո, նա այնուհետև աշխատում է իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմում էր արձանագրություններ և գրառում էր վկաների ցուցմունքները՝ ստանալով շաբաթական 13 շիլլինգ։ Այստեղ նա աշխատել է մինչև [[1828]] թվականը։ Երկար ժամանակ աշխատել է [[լոնդոն]]յան թերթերում, գրել հոդվածներ ու ակնարկներ Լոնդոնի մասին։ Ուսումնասիրելով Թ․ Գորնեի ([[::en|Thomas Gurney|Thomas Gurney]]) սղագրական համակարգը, նա սկսել է աշխատել որպես ազատ լրագրող իր հեռավոր ազգական Թոմաս Չարլզոտոմոնի հետ։ Դիքենսին 1830 թվականին հրավիրեցին «[[:en:|Morning Chronicle|Morning Chronicle]]»: Նույն թվականին Չարլզ Դիքենսը հանդիպում է իր առաջին սիրուն՝ Մարիա Բիդնելին՝ բանկի տնօրենի աղջկան։
 
=== Գրական գործունեություն ===
[[Պատկեր:Charlesdickens.jpg|մինի|ձախից|«Իմ հանդեպ հավատը մարդկանց, ովքեր կառավարելու հանդեպ սեր ունեն, ընդհանուր առմամբ՝ չնչին է: Իմ հավատքը ժողովրդին,, ընդհանուր առմամբ, անսահման»]]
Դիքենսի «[[Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը]]» (1837 թվական) վեպը մեծ հռչակ է բերել նրան։ Վեպի հերոսները մի խոմբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում։
 
Դիքենսը [[1838]] թվականին լույս է ընծայել «[[Օլիվեր Թվիստի արկածները]]» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնաշխարհում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջին է անրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։ Մանկության թեման արծարված է նաև նրա «[[Դոմբի և որդի]]» ([[1848]]թվական) վեպում . Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով , սակայն դժբախտ են ու անտասված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից։
 
Դիքենսի մյոս վեպը՝ «[[Դեյվիդ Կոպերֆիլդ]]ը» ([[1850]] թվականին), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում։ Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության։
 
Դիքենսը գրել է նաև «Նիկոլաս Նիքբլիի կյանքն ու արկաածները» ([[1839]] թվական), «[[Հնությունների կրպակ]]» ([[1841]] թվական), «Սառը Տունը» ([[1853]] թվական), «Երկու քաղաքի պատմություն» ([[1859]] թվական), «Էդվին Դրուդի գաղտնիքը» ([[1870]] թվական) և այլ վեպեր։ Նրա մի շարք գործերի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր. «Օլիվեր Թվիսթի արկածները» վերածվել է նաև մյուզիքլի ([[1969]] թվական, արժանացել է [[Օսկար]] մրցանակի) և մոլտիպլիկացիոն ֆիլմի։<br />
Դիքենսի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել [[1882]] թվականին։
 
«[[Գրականություն]]» ահա թե ինչն էր մինչ այս գլխավորը։
Տող 49.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{DEFAULTSORT:Դիքենս, Չարլզ}}
 
== Գրականություն ==
Տող 72 ⟶ 71՝
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Դիքենս, Չարլզ}}
[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]]
[[Կատեգորիա:1812 ծնունդներ]]