«Անտենա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 811 բայտ ,  5 տարի առաջ
(Բանաձևերում հայատառ ինդեքս պահպանելու համար դրանք անջատեցի <math></math> տեգերից, խնդրում եմ չփոխել, քանի դեռ ավելի հարմար լուծում չկա։)
 
== Տիպեր ==
Ժամանակակից ռադիոսարքերի օգնությամբ լուծվող խնդիրների բազմազանությունը պահանջում է օգտագործել հազարավոր մ-ից մինչև մի քանի մմ երկարության ալիքներ, հետևաբար, նաև տարբեր տիպի անտենաներ։
Ժամանակակից ռադիոսարքերի օգնությամբ լուծվող խնդիրների բազմազանությունը պահանջում է օգտագործել հազարավոր մ-ից մինչև մի քանի մմ երկարության ալիքներ, հետևաբար, նաև տարբեր տիպի անտենաներ։ Երկար, միջին, կարճ և մետրային ալիքների համար գերազանցապես օգտագործվում են ''վիբրատորային՝ հաղորդալարերի համակարգից կազմված'' անտենաներ։ Սրանցից պարզագույնը էլեկտրական վիբրատորն է՝ բարձր հաճախականության հոսանքով սնվող հաղորդալար։ Եթե վերջինը սնվում է կենտրոնում, կոչվում է համաչափ ''վիբրատոր'': Մեծ կիրառություն է գտել կես ալիք երկարության համաչափ վիբրատորը(նկ.2), որը ծառայում է որպես ինքնուրույն անտենա կամ որպես սկզբնական ճառագայթիչ հայելային կամ բազմատարր անտենաների համար։ Առավելագույն ճառագայթումը կատարվում է նրա առանցքին ուղղահայաց հարթության մեջ։ Հաղորդալարային անտենաների թվին է պատկանում նաև ''մագնիսական վիբրատորը'' փոփոխական հոսանքով սնվող գալար, որի տրամագիծն ալիքի երկարությունից փոքր է։ Առավելագույն ճառագայթումը տարածվում է գալարի հարթության մեջ։ Ճառագայթման արդյունավետությունը մեծանում է մեծ թվով գալարների դեպքում և, հատկապես, երբ նրանք փաթաթվում են մեծ մագնիսական թափանցելիությամբ օժտված միջուկների վրա (''ֆերիտային վիբրատոր''): Լոկացիոն և հեռուստատեսային տեխնիկայում լայն կիրառություն է ստացել դիրեկտորային անտենան (նկ. 3)՝ կազմված վիբրատորից, ռեֆլեկտորից և մեկ կամ մի քանի դիրեկտորից։ Ռեֆլեկտորի և դիրեկտորի չափերի ու փոխադարձ հեռավորությունների որոշակի ընտրության դեպքում առավելագույն ճառագայթումն ուղղվում է առանցքի ուղղությամբ, որի պատճառով սրանք կոչվում են նաև <Ալիքային կանալ> տիպի անտենաներ։ Հեռուստատեսային հաղորդումների համար լայնորեն օգտագործվում են շրջանային բևեռացված ճառագայթմամբ անտենաներ(''տուրնիկետային անտենա''): ''Վազող ալիքի անտենա'' օգտագործվում է գերազանցապես կարճ ալիքների ընդունման համար։ Այն ալիքի համեմատությամբ երկար հաղորդալար է կամ դրանց համակարգ, որում ստեղծված է ''վազող ալիքների'' ռեժիմ։ Առավելագույն ճառագայթման ուղղությունը շատ փոքր անկյուն է կազմում հաղորդալարի ուղղության հետ։ Դեցիմետրային և ավելի կարճ ալիքների դիապազոնների համար օգտագործվում են ''օպտիկական տիպի՝'' հայելային ու ոսպնյակային անտենաներ։ Այս անտենաներն ալիքների անդրադարձման կամ բեկման շնորհիվ սկզբնական աղբյուրի ճառագայթած ալիքի գնդաձև (գլանանձև) ճակատը փոխակերպվում են հարթ ճակատի։ Ռադիոալիքներն ընդունելիս տեղի է ունենում հակադարձ պրոցեսը։ Հայելային անտենաներից ամենագործածականը ''պարաբոլական հայելային անտենան է'', որի անդրադարձնող մակերևույթը պտտման պարաբոլ է՝ կիզակետում տեղադրված սկզբնական ճառագայթիչով (նկ. 4): Որքան հայելու բացվածքի տրամագիծը մեծ է, դաշտը համասեռ և ալիքի երկարությունը փոքր, այնքան սուր է ստացվում անտենայի ուղղվածության դիագրամը։ Ռադիոաստզագիտության բնագավառում լայն տարածում են գտել նաև պարաբոլական գլանային անտենաները՝ կիզակետային գծի երկարությամբ տեղակայված համափուլ ճառագայթիչների գծային համակարգով։ Այդպիսի անտենաներից մեկը (բացվածքի մակերեսը՝ 8000 մ², 75սմ երկարությամբ ալիքների համար) տեղադրված է Բյուրականի աստղադիտարանում՝ նախատեսված տիեզերական թույլ ռադիոաղբյուրների ազդանշանների ընդունման համար։ Ռադիոհաճախականությունների համար ոսպնյակներ կիրառելու հնարավորությունները համեմատաբար մեծ են, քանի որ ռադիոհաճախականությունների համար ոսպնյակներ կարելի է պատրաստել զանազան դիէլեկտրիկներից, ալիքատարներից և այլն։ ''Ոսպնյակային անտենաները'' հիմնականում բաժանվում են երկու դասի՝ դիէլեկտրիկ դանդազեցնող (նկ. 5ա) և մետաղաթիթեղային արագացնող (նկ. 5բ): Կիրառվում են, հիմնականում սանտիմետրային ալիքների համար։ ''Ակուստիկական տիպի անտենաները'' որոնք բրգաձև կամ կոնաձև շեփորի տեսքով վերջացող ալիքատարներ են, կոչվում են ''շեփորաձև'' անտենաներ (նկ. 6): Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, եթե ուղղվածության դիագրաման 8-10°-ից նեղ չպետք է լինի, կամ որպես սկզբնական ճառագայթիչներ՝ հայելային ու ոսպնյակային անտենաների համար։ ''Ճեղքային անտենաները'' պատրաստվում են ալիքատարների կամ մալուխների մակերևույթին բացված զանազան երկարության ճեղքերի ձևով, որանք ալիքի համեմատությամբ ունեն փոքր չափեր և գրգռվում են բարձր հաճախականության գեներատորից։ Ճեղքի վրա առաջացած էլեկտրամագնիսական դաշտը ճառագայթվում է նրա հարթության նորմալի ուղղությամբ։ Այս անտենաները կիրառվում են դեցիմետրային և սանտիմետրային դիապազոնի ալիքների համար. կառուցվածքով պարզ են, ունեն փոքր չափեր և առանձնապես հարմար են ինքնաթիռներում օգտագործելու համար։ ''Մակերևութային ալիքների անտենաները'' հարթ կամ ձողային բաց կառուցվածքներ են (մաքուր դիէլեկտրիկ, դիէլեկտրիկ մետաղի հիմքի վրա և այլն)՝ շարունակված ալիքատարի ծայրից։ Շատ գործածական են ''դիէլեկտրիկ անտենաները'' (նկ. 7): Պատկանում են առանցքային ճառագայթման անտենաների համակարգերի շարքին, ձողի որոշակի հատվածքի դեպքում ճառագայթման էներգիայի հիմնական մասն ուղղված է նրա առանցքի ուղղությամբ։ Այս համակարգերը բավականաչափ լայնաշերտ են և կիրառվում են սանտիմետրային ու դեցիմետրային դիապազոնի ալիքների համար՝ ինքնաթիռներում, ռադիոլոկացիոն կայաններում և այլն։ Շատ մեծ ուղղվածության ճառագայթում (ընդունում) ստանալու համար լայնորեն կիրառվում են բազմատարրային, բազմահայելային, սինթեզային և այլ տիպի անտենային համակարգեր, որոնք ձգվում են հազարավոր մ կամ զբաղեցնում են տասնյակ հա տարածություն։ Նրանց լուծող ուժը հասնում է աղեղային րոպեների ու վայրկյանների։ Ներկայումս անտենային տեխնիկայի զարգացման հիմնական խնդիրն է ստեղծել հնարավորին չափ մեծ անտենային համակարգեր և դրանք օգտագործել ավելի ու ավելի կարճ ալիքների համար։ Տարբեր տիպի անտենաների սխեմաների և տեսության մշակման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն սովետական գիտնականներ՝ Գ. Զ. Այզենբերգը, Լ. Դ. Բախրախը, Բ. Վ. Բրաուդեն, Լ. Դ. Կուզնեցովը, Մ. Ա. Միլլերը, Մ. Ս. Նեյմանը, Ա. Ա. Պիստոլկորսը, Յա. Ն. Ֆելդը և ուրիշներ, արտասահմանյան գիտնականներից՝ անգլիացի Գ. Հոուեն, ֆրանսիացի Լ. Բբիլեն, ամերիկացի Գ. Բրաունը, Պ. Կարտերը, Գ. Բոլյան, շվեդացի Է. Հալլեն։ Ռադիոինտերֆերոմետրերի և բազմահայելային անտենաների ուսումնասիրմամբ ու նրանց ստեղծմամբ վերջին երկու տասնամյակում զբաղվում են նաև ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստզադիտարանում, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ԳՀԻ-ում և ՍՍՀՄ Մինիստորների սովետի ստանդարտների պետական կոմիտեի ռադիոֆիզիկական չափումների ԳՀԻ-ի հայկ. մասնաճյուղում։
 
=== Վիբրատորային անտենաներ ===
Երկար, միջին, կարճ և մետրային ալիքների համար գերազանցապես օգտագործվում են ''վիբրատորային՝ հաղորդալարերի համակարգից կազմված'' անտենաներ։ Սրանցից պարզագույնը էլեկտրական վիբրատորն է՝ բարձր հաճախության հոսանքով սնվող հաղորդալար։ Եթե վերջինը սնվում է կենտրոնում, կոչվում է համաչափ ''վիբրատոր'': Մեծ կիրառություն է գտել կես ալիք [[ալիքի երկարություն|երկարության]] համաչափ վիբրատորը (նկ.2), որը ծառայում է որպես ինքնուրույն անտենա կամ որպես սկզբնական ճառագայթիչ հայելային կամ բազմատարր անտենաների համար։ Առավելագույն ճառագայթումը կատարվում է նրա առանցքին ուղղահայաց հարթության մեջ։
 
Հաղորդալարային անտենաների թվին է պատկանում նաև ''մագնիսական վիբրատորը''՝ [[փոփոխական հոսանք]]ով սնվող գալար, որի տրամագիծն ալիքի երկարությունից փոքր է։ Առավելագույն ճառագայթումը տարածվում է գալարի հարթության մեջ։ Ճառագայթման արդյունավետությունը մեծանում է մեծ թվով գալարների դեպքում և, հատկապես, երբ նրանք փաթաթվում են մեծ [[մագնիսական թափանցելիություն|մագնիսական թափանցելիությամբ]] օժտված միջուկների վրա (''ֆերիտային վիբրատոր''):
 
=== Դիրեկտորային անտենա ===
Լոկացիոն և հեռուստատեսային տեխնիկայում լայն կիրառություն է ստացել դիրեկտորային անտենան (նկ. 3)՝ կազմված վիբրատորից, [[ռեֆլեկտոր]]ից և մեկ կամ մի քանի դիրեկտորից։ Ռեֆլեկտորի և դիրեկտորի չափերի ու փոխադարձ հեռավորությունների որոշակի ընտրության դեպքում առավելագույն ճառագայթումն ուղղվում է առանցքի ուղղությամբ, որի պատճառով սրանք կոչվում են նաև «Ալիքային կանալ» տիպի անտենաներ։
=== Տուրնիկետային անտենա ===
Հեռուստատեսային հաղորդումների համար լայնորեն օգտագործվում են շրջանային բևեռացված ճառագայթմամբ անտենաներ(''տուրնիկետային անտենա''):
== Վազող ալիքի անտենա ==
''Վազող ալիքի անտենա'' օգտագործվում է գերազանցապես կարճ ալիքների ընդունման համար։ Այն ալիքի համեմատությամբ երկար հաղորդալար է կամ դրանց համակարգ, որում ստեղծված է ''[[վազող ալիք]]ների'' ռեժիմ։ Առավելագույն ճառագայթման ուղղությունը շատ փոքր անկյուն է կազմում հաղորդալարի ուղղության հետ։
=== Հայելային և ոսպնյակային անտենաներ ===
Դեցիմետրային և ավելի կարճ ալիքների դիապազոնների համար օգտագործվում են ''օպտիկական տիպի՝'' հայելային ու [[ոսպնյակ]]ային անտենաներ։ Այս անտենաներն ալիքների [[ալիքների անդրադարձում և բեկում|անդրադարձման կամ բեկման]] շնորհիվ սկզբնական աղբյուրի ճառագայթած ալիքի գնդաձև (գլանանձև) ճակատը փոխակերպվում են հարթ ճակատի։ [[Ռադիոալիքներ]]ն ընդունելիս տեղի է ունենում հակադարձ պրոցեսը։
 
Հայելային անտենաներից ամենագործածականը ''պարաբոլական հայելային անտենան է'', որի անդրադարձնող մակերևույթը պտտման [[պարաբոլ]] է՝ կիզակետում տեղադրված սկզբնական ճառագայթիչով (նկ. 4): Որքան հայելու բացվածքի տրամագիծը մեծ է, դաշտը համասեռ և ալիքի երկարությունը փոքր, այնքան սուր է ստացվում [[անտենայի ուղղվածության դիագրամ]]ը։ Ռադիոաստզագիտության բնագավառում լայն տարածում են գտել նաև պարաբոլական գլանային անտենաները՝ կիզակետային գծի երկարությամբ տեղակայված համափուլ ճառագայթիչների գծային համակարգով։ Այդպիսի անտենաներից մեկը (բացվածքի մակերեսը՝ 8000 մ<sup>2</sup>, 75սմ երկարությամբ ալիքների համար) տեղադրված է [[Բյուրականի աստղադիտարան]]ում՝ նախատեսված տիեզերական թույլ ռադիոաղբյուրների ազդանշանների ընդունման համար։
 
Ռադիոհաճախությունների համար ոսպնյակներ կիրառելու հնարավորությունները համեմատաբար մեծ են, քանի որ ռադիոհաճախությունների համար ոսպնյակներ կարելի է պատրաստել զանազան դիէլեկտրիկներից, ալիքատարներից և այլն։
 
''Ոսպնյակային անտենաները'' հիմնականում բաժանվում են երկու դասի՝ դիէլեկտրիկ դանդաղեցնող (նկ. 5ա) և մետաղաթիթեղային արագացնող (նկ. 5բ): Կիրառվում են, հիմնականում սանտիմետրային ալիքների համար։
 
=== Ակուստիկական անտենաներ ===
''Ակուստիկական տիպի անտենաները'' որոնք բրգաձև կամ կոնաձև շեփորի տեսքով վերջացող [[ալիքատար]]ներ են, կոչվում են ''շեփորաձև'' անտենաներ (նկ. 6): Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, եթե ուղղվածության դիագրաման 8-10°-ից նեղ չպետք է լինի, կամ որպես սկզբնական ճառագայթիչներ՝ հայելային ու ոսպնյակային անտենաների համար։
=== Ճեղքային անտենաներ ===
''Ճեղքային անտենաները'' պատրաստվում են ալիքատարների կամ [[մալուխ]]ների մակերևույթին բացված զանազան երկարության ճեղքերի ձևով, որանք ալիքի համեմատությամբ ունեն փոքր չափեր և գրգռվում են բարձր հաճախության գեներատորից։ Ճեղքի վրա առաջացած էլեկտրամագնիսական դաշտը ճառագայթվում է նրա հարթության նորմալի ուղղությամբ։ Այս անտենաները կիրառվում են դեցիմետրային և սանտիմետրային դիապազոնի ալիքների համար. կառուցվածքով պարզ են, ունեն փոքր չափեր և առանձնապես հարմար են ինքնաթիռներում օգտագործելու համար։
 
=== Մակերևութային ալիքների անտենաներ ===
''Մակերևութային ալիքների անտենաները'' հարթ կամ ձողային բաց կառուցվածքներ են (մաքուր [[դիէլեկտրիկ]], դիէլեկտրիկ մետաղի հիմքի վրա և այլն)՝ շարունակված ալիքատարի ծայրից։ Շատ գործածական են ''դիէլեկտրիկ անտենաները'' (նկ. 7): Պատկանում են առանցքային ճառագայթման անտենաների համակարգերի շարքին, ձողի որոշակի հատվածքի դեպքում ճառագայթման էներգիայի հիմնական մասն ուղղված է նրա առանցքի ուղղությամբ։ Այս համակարգերը բավականաչափ լայնաշերտ են և կիրառվում են սանտիմետրային ու դեցիմետրային դիապազոնի ալիքների համար՝ [[ինքնաթիռ]]ներում, [[ռադիոլոկացիոն կայան]]ներում և այլն։
 
Շատ մեծ ուղղվածության ճառագայթում (ընդունում) ստանալու համար լայնորեն կիրառվում են բազմատարրային, բազմահայելային, սինթեզային և այլ տիպի անտենային համակարգեր, որոնք ձգվում են հազարավոր մ կամ զբաղեցնում են տասնյակ հա տարածություն։ Նրանց լուծող ուժը հասնում է աղեղային րոպեների ու վայրկյանների։ Ներկայումս անտենային տեխնիկայի զարգացման հիմնական խնդիրն է ստեղծել հնարավորին չափ մեծ անտենային համակարգեր և դրանք օգտագործել ավելի ու ավելի կարճ ալիքների համար։
 
== Գիտնականներ ==
Տարբեր տիպի անտենաների սխեմաների և տեսության մշակման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն սովետական գիտնականներ՝ Գ. Զ. Այզենբերգը, Լ. Դ. Բախրախը, Բ. Վ. Բրաուդեն, Լ. Դ. Կուզնեցովը, Մ. Ա. Միլլերը, Մ. Ս. Նեյմանը, Ա. Ա. Պիստոլկորսը, Յա. Ն. Ֆելդը և ուրիշներ, արտասահմանյան գիտնականներից՝ անգլիացի Գ. Հոուեն, ֆրանսիացի Լ. Բրիլլլեն, ամերիկացի Գ. Բրաունը, Պ. Կարտերը, Գ. Բոլյանը, շվեդացի Է. Հալլեն։
 
== Անտենաների ուսումնասիրությունը Հայաստանում ==
Ռադիոինտերֆերոմետրերի և բազմահայելային անտենաների ուսումնասիրմամբ ու նրանց ստեղծմամբ խորհրդային տարիներին զբաղվել են [[Բյուրականի աստղադիտարան]]ում, [[ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ]]ում և [[ԽՍՀՄ]] Մինիստորների սովետի ստանդարտների պետական կոմիտեի ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։
 
{{ՀՍՀ|հոդված=Անտենա|հատոր=1|էջ=447|url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/447}}
 
8988

edits