«Դարձվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: լ: → լ։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ '''դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։ '''''
==Դարձվածքային սերտաճում==
Այս խմբի մեջ են դասվում այն դարձվածքները, որոնց ընդհանուր իմաստը չի բխում դարձվածքի կազմի մեջ մտնող բաղադրիչ բառերի բառային իմաստներից։ Դրանք իմաստային տեսակետից անբաժանելի, անքակտ կապակցություններ են։ Նրանցում բառերը, ամբողջապես կորցնելով իրենց բառային իմաստները և տվյալ կառուցվածքում վերաիմաստավորվելով, դառնում են դարձվածքի ընդհանուր, ամբողջական իմաստի բաղադրատարր, չցուցադրելով իրենց բառային և իմաստային ինքնուրույնությունը. ինչպես, օրինակ՝ ''աչքից գցել''-ատել, այլևս չսիրել, ''գլուխը յուղել''-համոզելով խաբել։
 
==Դարձվածքային միասնություն==
Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ըհդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։ Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ ''գլուխը սապնել''-խաբել, ''գլխին նստել''-մեկի վրա իշխել։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դարձվածք» էջից