«Ալ կարմիր գույներով էտյուդը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
|նկարագրում = Առաջին հրատարակության շապիկը
}}
'''«Ալ կարմիր գույներով էտյուդը»''', այլ տարածված թարգմանությամբ՝ «'''«Կարմիրով սպիտակի վրա»'''» ({{lang-en|A Study in Scarlet}}) [[Արթուր Կոնան Դոյլ]]ի [[դետեկտիվ]] ժանրի վեպ, որը տպագրվել է [[1887]] թվականին։ Հենց այս ստեղծագործության մեջ առաջին անգամ հայտնվում է [[Շերլոկ Հոլմս]]ը։ Առաջին հրատարակչությունը ամսագրում նկարազարդել է Դեվիդ Հենրի Դոյլը, իսկ երկրորդը՝ Ջորջ Հաչինսոնը։ 27-ամյա Արթուր Կոնան Դոյլը գրել է վեպն ընդամենը 3 շաբաթում։ Մի շարք մերժումներից հետո, վեպն առաջին անգամ տպագրում է [[Ward and Lock]] հրատարակչությունը [[Beeton’s Christmas Annual]] ամսագրում [[1887]] թվականին։ Հեղինակը ստանում է 25 [[ֆունտ ստերլինգ]]՝ վեպի բոլոր հեղինակային իրավունքների համար (ինքը՝ Դոյլը պնդում էր ռոյալիթիին)։ Արդեն հաջորդ՝ [[1888]] թվականին նույն տպագրությունը հրատարակում է վեպը՝ որպես առանձնին գիրք, իսկ ևս մի տարուց լույս է տեսնում ստեղծագործության երկրորդ հրատարակչությունը։
 
'''«Ալ կարմիր գույներով էտյուդը»''', այլ տարածված թարգմանությամբ՝ «'''Կարմիրով սպիտակի վրա'''» ({{lang-en|A Study in Scarlet}}) [[Արթուր Կոնան Դոյլ]]ի [[դետեկտիվ]] ժանրի վեպ, որը տպագրվել է [[1887]] թվականին։ Հենց այս ստեղծագործության մեջ առաջին անգամ հայտնվում է [[Շերլոկ Հոլմս]]ը։ Առաջին հրատարակչությունը ամսագրում նկարազարդել է Դեվիդ Հենրի Դոյլը, իսկ երկրորդը՝ Ջորջ Հաչինսոնը։ 27-ամյա Արթուր Կոնան Դոյլը գրել է վեպն ընդամենը 3 շաբաթում։ Մի շարք մերժումներից հետո, վեպն առաջին անգամ տպագրում է [[Ward and Lock]] հրատարակչությունը [[Beeton’s Christmas Annual]] ամսագրում [[1887]] թվականին։ Հեղինակը ստանում է 25 [[ֆունտ ստերլինգ]]՝ վեպի բոլոր հեղինակային իրավունքների համար (ինքը՝ Դոյլը պնդում էր ռոյալիթիին)։ Արդեն հաջորդ՝ [[1888]] թվականին նույն տպագրությունը հրատարակում է վեպը՝ որպես առանձնին գիրք, իսկ ևս մի տարուց լույս է տեսնում ստեղծագործության երկրորդ հրատարակչությունը։
 
== Մաս I «Դոկտոր Ջոն Հ. Վաթսոնի՝ ռազմաբժշկական ծառայության պաշտոնաթող սպայի, հուշերից» ==
Պատմությունը տեղափոխվում է անցյալ 30 տարով։ 22 հոգուց կազմված խումբը ճամփորդում է [[Վայրի Արևմուտք]]ով՝ իրենց բախտը փնտրելով։ Արդյունքում կենդանի են մնում միայն երկուսը՝ ոմն Ջոն Ֆերյեն ու որբացած աղջնակ Լյուսին, ում Ֆերյեն այժմ իր դուստրն է համարում։ [[Մորմոններ]]ի սայլախումբը գտնում է Ֆերյեին ու աղջկան [[անապատ]]ում։ Ճամփորդները հոգնել էին երկար դեգերումներից առանց ջրի ու սննդի ու արդեն հուսահատվել էին ելք գտնել իրենց անելանելի իրավիճակից։ Մորմոնները խոստանում են իրենց համայնք վերցնել թշվառներին, եթե նրանք ընդունեն մորմոնների հավատքը։ Ֆերյեն համաձայնում է։ Շուտով խումբը հասնում է [[Յուտա]], որտեղ էլ կառուցում է իր սեփական քաղաքը։ Ֆերյեն դառնում է հայտնի ու հարուստ մարդ, միայնակ է մեծացնում աղջկան, մնալով ամուրի, ինչի համար հաճախ բազմակին հայրենակիցների նախատինքն է լսում։
 
Օրերից մի օր Լյուսիին փրկում է մի երիտասարդ՝ Ջեֆերսոն Հոուփը, որ բարեպաշտ քրիստոնյա էր ու Ֆերյեի հին ծանոթի որդին։ Նա մնում է Ֆերյեի տանը։ Հոուփը զբաղվում է լեռներում արծաթ հայթայթելով ու այն [[Սոլթ-Լեյք-Սիթի]]ում վաճառելով, որ գումար աշխատի իր իսկ բացահայտած հանքատեղերի մշակման համար։ Շուտով Հոուփը Լյուսիին ասում է նրա մասին, որ պետք է երկու ամսով հեռանա, բայց դրանից առաջ առաջարկում է ամուսնանալ իր հետ։ Աղջիկը համաձայնում է, նրա հայրը նույնպես շատ ուրախ է այդ որոշման համար, քանի որ երբեք որոշում չէր կայացնի աղջկան ամուսնացնել մորմոնի հետ։ Ջոն Ֆերյեն համարում է բազմակնությունը ամոթալի։ Երբ Հոուփը հեռանում է, Ֆերյեի մոտ է գալիս մորմոնների խմբի ավագը՝ Բրիգհեմ Յանգը։ Նա պարտադրում է Ֆերյեին աղջկան ամուսնացնել կամ Դրեբերի որդու, կամ Սփենջերսոնի որդու հետ։ Զրուցելով աղջկա հետ՝ Ֆերյեն որոշում է սպասել Հոուփի վերադարձին ու երեքով փախչել ցեղից։ Բայց հաջորդ օրը Սթենջերսոնն ու Դրեբերի որդին գալիս են խնամախոսվելու, Ֆերյեն էլ կոպտորեն դուրս է անում երկուսին է, ինչը ցեղի ավանդույթներով համարվում է մահացու հանցագործություն։ Շուտով Ֆերյեն Յանգից մի գրություն է ստանում.
''<div style="text-align: center;"> «Մեղքը քավելու համար քեզ տրվում է քսանինը օր, իսկ հետո...»</div>''
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Արթուր Կոնան ԴոյլԴոյլի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Շերլոկ Հոլմս]]
[[Կատեգորիա:1887 վիպակներ]]
Անանուն մասնակից