«ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: հայերեն անվանում → անվանում, բնօրինակ անվանում → բնագիր անվանում oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կազմակերպություն
|հայերեն անվանում = ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
|բնօրինակբնագիր անվանում = Совет министров СССР
|վերնամասի գույն =
|վերնագրի գույն =
Տող 50.
}}
 
'''ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ''' ({{lang-ru|''Совет министров СССР''}}), պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին, [[կառավարություն]] նախկին [[ԽՍՀՄ]]-ում։ Կազմավորվել է [[1946]]-ին՝ ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխարեն։
 
Կազմվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից՝ հերթական գումարման առաջին նստաշրջանում, հետևյալ կազմով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի [[նախագահ]], նախագահի առաջին տեղակալներ և տեղակալներ, ԽՍՀՄ մինիստրներ, ԽՍՀՄ պետական կոմիտեների նախագահներ։ Խորհուրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնել են նաև միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների նախագահները։ Խորհուրդն հանդես է եկել որպես ընդհանուր իրավասության մարմին, որի գերակայությունների մեջ է եղել լուծել ԽՍՀ Միության տնօրինությանը վերապահված բոլոր [[հարց]]երը, բացառությամբ ԽՍՀՄ Գերագույն սովետին և վերջինիս Նախագահությանը վերապահված հարցերի։
 
Կոչված է եղել ապահովել ժողովրդական [[տնտեսություն|տնտեսության]] և սոցիալ-մշակութային շինարարության ղեկավարումը, մշակել և իրականացնել միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճի ապահովման համար, զարգացնել [[գիտություն]]ն ու [[տեխնիկա]]ն, ռացիոնալ օգտագործել և պահպանել [[բնական ռեսուրսներ]]ը, ամրապնդել դրամական և վարկային համակարգը, գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական [[քաղաքականություն]] վարել, կազմակերպել պետական ապահովագրություն և հաշվառման ու վիճակագրության միասնական [[համակարգ]], կազմակերպել արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական [[ձեռնարկություններ]]ի ու միավորումների, [[տրանսպորտ]]ի և [[կապի]] ձեռնարկությունների, [[բանկ]]երի, ինչպես նաև միութենական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը։
 
Խորհուրդն իրականացրել է նաև [[ԽՍՀՄ զինված ուժեր|զինված ուժեր]]ի շինարարության ընդհանուր ղեկավարումը, որոշել իսկական զինվորական ծառայության համար զորակոչի ենթակա քաղաքացիների ամենամյա կոնտինգենտը, ապահովել արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ԽՍՀՄ օրենքների, Գերագույն սովետի ու դրա Նախագահության այլ ակտերի հիման վրա, և ի կատարումն դրանց, հրատարակել է ԽՍՀՄ ողջ տերիտորիայում պարտադիր կատարման ենթակա որոշումներ ու կարգադրություններ, ստուգել դրանց կատարումը։ Առավել կարևոր համապետական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունել է ԽՄԿԿ Կենտկոմի հետ համատեղ։ Միավորել և ուղղություն է տվել ընդհանուր միութենական և միութենական-հանրապետական մինիստրությունների և պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ ԽՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերում իրավունք է ունեցել կասեցնել միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների որոշումների ու կարգադրությունների կատարումը, չեղյալ հայտարարել ԽՍՀՄ մինիստրությունների, ԽՍՀՄ պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը։ Մինիստրների խորհուրդներ ունեն նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։
 
== ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի Նախագահները ==