«Գևորգ Ե Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
[[Պատկեր:Gevorg V.jpg|thumb]]
'''Գևորգ Ե Սուրենյանց''' (Տփղիսեցի), (28 օգոստոսի 1847, [[Թիֆլիս]] – 8 մայիսի 1930, [[Էջմիածին]], ամփոփվել է Մայր տաճարի բակում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1911-ից առ 1930 թվականը: Հաջորդել է [[Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)|Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն]]: Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թ-ին, եպիսկոպոս՝ 1882 թ-ին: 1874-ին նշանակվել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ի ուսուցիչ, 1875 թ-ին՝ [[Արցախ]]ի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ: 1877 թ-ին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878-ից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, 1881-ին նշանակվել է [[Երևան]]ի փոխթեմակալ: 1886-ից՝ [[Աստրախան]]ի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ: Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուս. հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: 1907 թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.` ընտրվել կաթողիկոս: 1912-ին, երբ [[Հայկական հարց]]ը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է [[Հայ ազգային պատվիրակություն]]ը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր [[Հայ դատ]]ը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
|