«Գևորգ Ե Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Գևորգ Ե Սուրենյանց''' (Տփղիսեցի), (28 օգոստոսի 1847, Թիֆլիս – 8 մայիսի 1930, Էջմիածին, ամփոփվել է Մայր տաճար...
 
No edit summary
Տող 1.
'''Գևորգ Ե Սուրենյանց''' (Տփղիսեցի), (28 օգոստոսի 1847, Թիֆլիս – 8 մայիսի 1930, Էջմիածին, ամփոփվել է Մայր տաճարի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1911-ից առ 1930 թվականը: Հաջորդել է [[Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի|Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն]]: Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թ-ին, եպիսկոպոս՝ 1882 թ-ին: 1874-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թ-ին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ: 1877 թ-ին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878-ից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, 1881-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ: 1886-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ: Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուս. հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է Մ.Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: 1907 թ-ին նշանակվել է կաթողիկոսական տեղապահ: 1912-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ նրա նախաձեռնությամբ կազմվել է հայ ազգ.պատվիրակությունը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
 
Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների:1914-ի դեկտ 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:
Տող 6.
 
Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է [[Խորեն Ա Մուրադբեկյան]]ը:
 
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]