«Ավստրալիա (մայրցամաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Ավստրալիան առաջինը հայտնագործել է [[Հոլանդացիներ|հոլանդացի]] Վ. Յանսզոնը, ապա Լ. Տորեսը ([[1606]])։ [[17-րդ դար]]ում Ավստրալիայի ափերի նոր հայտնագործությունները նույնպես կատարել են հոլանդացիները և այդ պատճառով մայրցամաքը սկզբում անվանել են ''Նոր Հոլանդիա'': [[1642]]-[[1643]] թվականներին [[Աբել Թասման]]ը շրջանաձև երթուղով անցավ Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, հայտնագործեց [[Վան Դիմենի երկիր]]ը (Թասմանիա) և Նոր Զելանդիան, [[1644]] թվականին հետախուզեց Ավստրալիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան ծովափը։ Նա առաջինն ապացուցեց, որ Ավստրալիան առանձին մայրցամաք է,այլ ոչ թե Անտարկտիդայի մի մասը:
 
Աբել Թասմանի հայտնագործությունը հոլանդացիները 150 տարի գաղտնի էին պահում: [[Ջեյմս Կուկ]]ը [[1770]] թվականին հայտնագործեց Ավստրալիայի արևելյան ափերը և անցավ [[Տորեսի նեղուց]]ով։ Նա մայրցամաքին տվեց Նոր [[ՈՒելս]] անվանումը:[[1788]] թվականին Պորտ Ջեքսոն (ներկայիս՝ [[Սիդնեյ]]) խորշում ստեղծվեց անգլիական տաժանակրային գաղութ, որից հետո սկսվեցին Ավստրալիայի ափերի հանութային ինտենսիվ աշխատանքները։ [[1798]] թվականին անգլիացի տեղագիր Ջ. Բասը հայտնագործեց Ավստրալիան Թասմանիայից անջատող նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով։ Մ. Ֆլինդերսը ([[1798]]-[[1803]]) երեք արշավների ընթացքում անցավ ամբողջ Ավստրալիան։ Ֆլինդերսը առաջարկեց մայրցամաքը կոչել « Թերրա Աուստրալիա», որը նշանակում է « երկիր հարավային»: <ref> Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996թ</ref>
 
== Բնություն ==