«Նիկոլո Պիչինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: →
No edit summary
Տող 5.
}}
 
'''Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի''' ({{lang-it|Vito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni}};, [[1728]]թ. [[հունվարի 16]], [[Բարի]] - [[1800]]թ. [[մայիսի 7]], [[Պասսի]], Փարիզի մոտ), իտալացի կոմպոզիտոր, [[Նեապոլյան օպերային դպրոց]]ի ներկայացուցիչ։ Ծնվել է [[1728]] թվականի [[հունվարի 16]]-ին, [[Բարի]]ում։ Գրել է բազմաթիվ [[օպերա]]ներ (երբեմն միևնույն սյուժեով՝ 2-3-ը)։ Ճանաչվել է «Չեկկինա կամ Բարի դուստրը» բուֆֆ-օպերայով, որն ուրվագծել է ժանրի նոր, քնարական-սենտիմենտալ ուղղությունը։ [[1776]] թվականին Ք․ Վ․ [[Գլյուկ]]ի ստեղծագործության հակառակորդների կողմից հրավիրվել է [[Փարիզ]], ներքաշվել երաժշտական-հասարակական պայքարի մեջ (այսպես կոչված «գլյուկիստների և պիչչինիստների պատերազմ»)։ Մրցակցելով, Գլյուկը և Պիչչինին միաժամանակ աշխատել են միևնույն՝ «Իփիգենիան Տավրիսում» սյուժեով (Գլյուկի օպերան բեմադրվել է [[1779]] թվականին, Պիչչինիի օպերան՝ [[1781]] թվականին), գեղագիտական հաղթանակը տարել է Գլյուկը։ Հետագայում Պիչչինին կրել է նրա ազդեցությունը։ Հեղինակ է նաև 2 [[սիմֆոնիա]]յի, գործիքային երկերի, եկեղեցական երաժշտության։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Պիչինի, Նիկոլո}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]