Բացել գլխավոր ցանկը

Changes

→‎top: Հղումներ
'''Վորմսի համաձայնագիր''', դրա ստորագրմամբ ավարտվեց կայսրության և [[պապություն|պապության]] միջև երկար ժամանակ փոփոխակի հաջողություններով ընթացող պայքարը։ Համաձայնագիրը[[Համաձայնագիր]]ը կնքեցին [[Հենրիխ V]]-ը և [[Կալիքստոս II]] պապը։
 
Վորմսի համաձայնագիրը կարգավորում էր եպիսկոպոսների[[եպիսկոպոս]]ների ընտրությունները։ Սահմանվում էին ընտրությունների տարբեր համակարգեր [[կայսրության]] տարբեր [[մարզ]]երում։ [[Գերմանիա]]յում եպիսկոպոսները պետք է ընտրվեին հոգևորականության կողմից կայսեր առաջադրմամբ, որին նաև պատկանում էր վճռական խոսքը մի քանի թեկնածուների առկայության դեպքում։ [[Կայսր]]ը կատարում էր աշխարհիկ [[ինվեստիտուրա]]ն` [[գայիսոն]]ի հանձնումը, որը խորհրդանշում էր իշխանություն եպիսկոպոսական հողերի նկատմամբ։ Աշխարհիկ ինվեստիտուրային հաջորդում էր պապի կամ նրա պատվիրակի կողմից իրականացվող հոգևոր ինվեստիտուրան` եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը խորհրդանշող մատանու և գավազանի հանձնումը։ [[ԻտալիաԻտալիայում]]յում և [[Բուրգունդիա]]յում եպիսկոպոսների ընտրությունները պետք է տեղի ունենային առանց կայսրի[[կայսր]]ի կամ նրա ներկայացուցիչների մասնակցության։ Ընտրված նոր եպիսկոպոսը հաստատվում էր պապի կողմից։ Դրանից վեց ամիս անց կայսրը կատարում էր ինվեստիտուրա՝ գայիսոնի հանձնումով։ Սա փաստորեն ձևական ակտ էր. խորտակվում էր կայսերական եկեղեցու համակարգը Իտալիայում և Բուրգունդիայում։ Իսկ Գերմանիայում պապը և կայսրը գալիս էին փոխհամաձայնության, որով խախտվում էին օտտոնյան եկեղեցական [[քաղաքականություն|քաղաքականության]] արմատական սկզբունքները։<ref>Ս. Դ. Սկազկին Միջին դարերի պատմություն Երևան Երևանի համալսարանի հրատարակչություն 1975 էջեր 822 էջ 304</ref>
 
== Ծանոթագրություններ ==