«Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
 
== Պատմություն ==
Հիմնվել է [[1920]] թվականի [[դեկտեմբերի 2]]-ին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] և [[ՌԽՖՍՀ]] միջև ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրով (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Այդ պայմանագրով Հայաստանը փաստացի զրկվեց անկախությունից։ Մինչ այդ, 1920 թվականի [[նոյեմբերի 29]]-ին [[Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե]]ն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա ([[Իջևան]]) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։
[[1922]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ից մինչև [[1990]] թվականի [[օգոստոսի 23]]-ը ՀԽՍՀ, 1940-ից ՀՍՍՌ, 1966-ից ՀՍՍՀ, գտնվել է [[ԽՍՀՄ]] կազմում։ 1990 թվականի օգոստոսի 23-ին [[ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ]]ն ընդունեց [[Հայաստանի անկախության հռչակագիր|Հռչակագիր Հայաստանի անկախության]] մասին, որի համաձայն ՀԽՍՀ վերանվանվեց [[Հայաստանի Հանրապետություն]]։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեով, որին մասնակիցների 94,39 տոկոսը կողմ են քվեարկել Հայաստանի անկախությանը։
 
== Մշակույթ ==