«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 48.
=== Թերարժեքության զգացում և կոմպենսացիա ===
[[Պատկեր:JohnMcFall-Manchester-20070513-cropped.jpg|250px|մինի|աջից|Ջոն Մաքֆոլ (աթլետ)]]
Ադլերն իր «''Օրգանի թերարժեքություն և նրա հոգեկան կոմպենսացիան''» մենագրությունում զարգացրեց տեսություն այն մասին, որ յուրաքանչյուր [[անհատ]]իանհատի մոտ որոշ օրգաններն ավելի թույլ են, քան մյուսները, ինչը մարդուն դարձնում է առավել ընկալունակ հենց այդ օրգանների հիվանդությունների հանդեպ: Ադլերը նկատեց, որ մարդիկ, ովքեր ունեն արտահայտված օրգանական թուլություն կամ խնդիր, հաճախ ձգտում են այդ թերությունը կոմպենսացնել մարզումների և վարժանքների ճանապարհով, ինչը շատ հաճախ հանգեցնում է վարպետության բարձրացմանը: Նա գրում է, որ օրգանի թերարժեքությունը, նրա բնածին թուլությունը կարող է հանգեցնել մարդու կյանքում տպավորիչ ձեռքբերումների: Սակայն այն կարող է հանգեցնել նաև սեփական թերարժեքության արտահայտված զգացման, եթե ջանքերը, որոնք ուղղված են թերության կոմպենսացիային, չեն հանգեցնում ցանկալի արդյունքի: Ադլերն ընդգծում է այն բանի կարևորությունը, որ կոմպենսացիայի գործընթացն իր տեղն ունի ոչ միայն մարմնական, այլ նաև հոգեկան ոլորտում: Սա նշանակում է, որ [[Մարդ բանական|մարդիկ]] ոչ միայն ձգտում են կոմպենսացնել օրգանի թերարժեքությունը, այլ նրանց մոտ նաև դրսևորվում է սեփական թերարժեքության սուբյեկտիվ զգացում, որը զարգանում է սեփական հոգեբանական կամ սոցիալական անկարողությունից:
Ադլերը ենթադրում էր, որ թերարժեքության զգացման հիմքերը գտնվում են [[մանկություն]]ում, ինչը բացատրում էր հետևյալ ձևով. երեխան ապրում է ծնողներից կախվածության երկարատև շրջան, երբ ինքը միանգամայն անօգնական է, և իր կենսագործունեությունը հենվում է ծնողների վրա: Այս փորձը երեխայի մոտ առաջացնում է թերարժեքության խորն ապրումներ ընտանեկան հարաբերություններում՝ [[ընտանիք]]ի մյուս անդամների հետ հարաբերությամբ, որոնք երեխայի կողմից դիտարկվում են որպես ավելի ուժեղ և հզոր: Ադլերը գտնում էր, որ թերարժեքության այս վաղ զգացման դրսևորումը հանդիսանում է շրջապատողների հանդեպ գերազանցության ձգտման համար երկարատև պայքարի սկիզբ, ինչպես նաև անթերիութուն և կատարելիություն ձեռք բերելու ցանկության նախապայման:
 
Տող 55.
*ծնողական գերխնամք,
*ծնողների կողմից մերժում:
Երեխաները, ովքեր ունեն բնսծին որևէ ֆիզիկական ոչ լիարժեքություն, կարող են ունենալ հոգեբանական թերարժեքության զգացում: Մյուս կողմից, երեխաները, որոնց ծնողները չափից ավելի խնամք են ցուցաբերում, մեծանում են իրենց հնարավորությունների մեջ անվստահ, քանի որ նրանց փոխարեն ամեն ինչ միշտ արվել է ուրիշների կողմից: Երրորդ տարբերակի պարագայում երեխաներն իրենց անցանկալի են համարում, վստահ չեն, որ կարող են լինել օգտակար, լինել սիրված և գնահատված:
Ի պատասխան վերոնշյալ ապրումների՝ կարող են ի հայտ գալ հիպերկոմպենսացիաներ, որոնք հանգեցնեն [[գերարժեքության բարդույթ]]ի: Այս պարագայում դիտվում է սեփական ֆիզիկական, ինտելեկտուալ և սոցիալական [[ընդունակություններ]]ը մեծացնելու միտում:
 
Տող 69.
Կյանքի աճը Ադլերի տեսության հիմնական գաղափարներից, որը կարելի է սահմանել որպես վարքաձևերի, սովորությունների, անձնային գծերի յուրահատուկ համադրություն, որոնք միասին վերցրած պայմանավորում են անհատի գոյության անկրկնելի պատկեր: Ադլերը հանգեց այն եզրակացության, որ մանկության ժամանակ մենք մեզ թերարժեք են՝ զգում կա՛մ [[երևակայություն]]ում, կա՛մ իրականության մեջ, և սա մեզ դրդում է կոմպենսացման: Օրինակ, երեխան, ով վատ կոորդիանցիա ունի, կաորղ է իր կոմպենսատորային ջանքերն ուղղել աթլետիկ որակների մշակման վրա: Նրա [[վարք]]ը, որն ուղղված սեփական ֆիզիկական սահմանափակումների կոմպենսացիային, իր հերթին դառնում է նրա կյանքի աճը՝ վարքային ակտիվ համակարգ՝ ուղղված թերարժեքության հաղթահարմանը:
Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը չորսից հինգ տարեկանում այնպես է ամրագրվում, որ հետագայում փոփոխություններ գրեթե չի կրում: Ձևավորված կյանքի ոճը պահպանվում և դառնում է ապագայում մարդու վարքի հիմքը: Նրանից է կախված, թե մեր կյանքի և շրջապատի որ կողմերին մենք առավել ուշադրություն կդարձնենք, իսկ որոնք կմնան մեր ուշադրությունից դուրս: Մեր [[հոգեկան գործընթաց]]ները կազմակերպված են մեկ միասնության մեջ և ձեռք են բերում նշանակություն մեր կյանքի ոճի կոնտեքստում:
Ադլերն առաջարկեց [[դիրքորոշում]]ների տիպաբանություն՝ պայմանավորված կյանքի ոճերով: Դասակարգումն իրականացվում է երկչափ սխեմայի կառուցվածքով, որտեղ մի սանդղակն իրենից ներկայացնում է սոցիալական հետաքրքրությունը, իսկ մյուսը՝ ակտիվության չափը: Սոցիալական հետաքրքրությունն իրենից ներկայացնումէ բոլոր մարդկանց հանդեպ [[էմպաթիա]]յի զգացում, որը դրսևորվում է ուրիշների հետ համագործակցության մեջ ավելի շուտ ընդհանուր հաջողության, քան անձնական շահի համար: Ադլերի տեսությունում սոցիալական հետաքրքրությունը հանդես է գալիս թրպես հոգեբանական հասունության հիմնական սկզբունք, իսկ նրա հակադիրն է էգոիստական հետաքրքրությունը: Ակտիվության աստիճանը կապված է այն բանի հետ, թե ինչպես է մարդը մոտենում իր կյանքային պրոբլեմների լուծմանը: Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի էներգետիկ մակարդակ, որի սահմաններում էլ նա առաջ է տանում իր խնդիրները: [[Էներգիա|Էներգիայի]] կամ ակտիվության տվյալ մակարդակը սովորաբար սահմանվում է մանկության ժամանակ և ունի անհատական բնույթ յուրաքանչյուրի համար: Ակտիվության մակարդակն ունի կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ բնույթ միայն սոցիալական հետաքրքրության հետ համադրության տեսանկյունից:
Ադլերն առաջադրում է դիրքորոշումների հետևյալ տիպերը, որոնցից առաջին երեքին բնութագրական է սոցիալական հետաքրքրության անբավարար արտահայտվածություն, սակայն տարբերվում են ակտիվության աստիճանով: Չորրորդ տիպին բնորոշ է և՛ բարձր սոցիալական հետաքրրություն, և՛ ակտիվության բարձր մակարդակը:
# Ղեկավարող տիպ. Այս տիպի ներկայացուցիչներն ինքնավստահ են, աննշան կամ սոցիալական հետաքրքրության բացակայությամբ: Նրանք ակտիվ են, բայց ոչ սոցիալական պլանում. սա նշանակում է, որ նրանց վարքը չի ենթադրում ուրիշների հանդեպ խնամք, հոգետարություն: Ունեն արտաքին աշխարհի նկատմամբ գերազանցության դիրքորոշում: Խնդիրների բախվելիս լուծում են թշնամական, հակասոցիալական ձևով:
Տող 78.
 
=== Սոցիալական հետաքրքրություն ===
Իր գիտական ուղու սկզբում Ադլերը գտնում էր, որ [[Մարդ բանական|մարդիկ]] մոտիվացվում են անձնային գերազանցության և ուրիշներին դոմինանտելու անհագ ծարավով: Ավելի ուշ՝ իր տեսական հայեցակարգի զարգացմանը զուգընթաց, Ադլերը սկսեց հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ նշանակալիորեն մոտիվացվում են սոցիալական դրդումներով: Մարդկանց այս կամ այն սոցիալական գործողության է դրդում սոցիալական բնազդը, որը նրանց ստիպում է հրաժարվել էգոիստական նպատակներից խմբի նպատակների համար: Այս կոնցեպցիայի էությունը կայանում է նրանում, որ մարդիկ իրենց անձնային պահանջմունքը ենթարկեցնում են սոցիալական օգտակարություն ունեցող գորժին: Սոցիալական հետաքրքրությունը ենթադրում է մարդկության հետ [[Իդենտիֆիկացիա|իդենտիֆիկացիայի]] զգացում և մարդկայիմարդկային ռասայի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ նմանություն: Սոցիալական հետաքրքրության նախադրյալները բնածին են: Սակայն նրա զարգացումը ինքնուրույն չի լինում, այլ պահանջում է գիտակցաբար զարգացում: Այն դաստիարակելի է և արդյունքը նկատելի է վերահսկողության և վարժանքի պարագայում: Այն զարգանում է սոցիալական շրջապատում: Նախ և առաջ մայրը, ապա ընտանիքի մյուս անդամները, նպաստում են սոցիալական հետաքրքրության զարգացմանը: Ըստ Ադլերի, մայրական ներդրումն ունի երկակի բնույթ՝ հասուն սոցիալական հետաքրքրության ձևավորման խրախուսում և օգնություն մայրական սահմաններից դուրս սոցիալական հետաքրքրությունը ուղղորդելու մեջ: Մոր խնդիրն է երեխայի մեջ համագործակցություն, ընկերական հարաբերությունների ձգտելու զգացում դաստիարակել: Մոր առողջ սերը նպաստում է երեխայի մոտ սոցիալական հետաքրքրության ձևավորմանը: Մոր սերը երեխաների, ամուսնու հանդեպ, երեխայի համար ծառայում է մոդել, որը երեխան յուրացնում է, սկսում է հասկանալ, որ ընտանիքի անդամներից բացի աշխարհում այլ նշանակալի մարդիկ նույնպես կան: Սակայն շատ դիրքորոշումներ, որոնք ձևավորվում են մայրական դաստիարակության ընթացքում, կարող են նաև բացասաբար ազդել և ճնշել երեխայի սոցիալական հետաքրքրությունը: Ադլերը հորը դիտարկում էր որպես երեխայի սոցիալական հետաքրքրության վրա ազդող ըստ կարևորության երկրորդ աղբյուր: Նախ և առաջ, հայրը պետք է դրական դիրքորոշում ունենա կնոջ, [[Աշխատանք|աշխատանքի]] և հասարակության հանդեպ: Նրա սոցիալական հետաքրքրությունը պետք է դրսևորվի երեխաների նկատմամբ: Ադլերը նշում է, որ իդելական է այն հայրը, ով իր երեխաներին վերաբերում է ինպես հավասարի և իր կնոջ հետ միասին ակտիվ մասնակցություն է ունենում երեխաների դաստիարակության մեջ: Դաստիարակության ընթացքում պետք է խուսափել ավտորիտարիզմից և հուզական ցանկապատումից:
Ադլերն առաջարկում է սոցիալական հետաքրքրվածության արտահայտվածությունն օգտագործել որպես անհատի [[հոգեկան առողջություն|հոգեկան առողջության]] գնահատման չափանիշ: Հոգեպես առողջ մարդը անհանգստանում է ուրիշների համար, նրանց գերազանցության ձգտումը սոցիալապես դրական է և իր մեջ ներառում է բոլոր մարդկանց բարեկեցության ձգտում:
 
Տող 98.
 
== Ադլերյան հոգեթերապիա ==
Ադլերյան հոգեթերապիան թերապևտիկ ուղղություն է, որը զարգացել է Ադլերի գիտական գաղափարների հիման վրա և որի հիմնադիրը համարվում է հենց Ալֆրեդ Ադլերը <ref>Kratochvil, S. (2003). Podstawy psychoterapii. Poznań: Zysk i S-ka Wydawnictwo.</ref><ref>Малкина-Пых И.Г. (2008). Справочник практического психолога, М.: Эксмо.</ref>։ Ադլերյան հոգեթերապիայի ուսուցման և զարգացման կարևոր կենտրոններից է Ադլերի անվան պրոֆեսիոնալ [[Հոգեբանություն|հոգեբանության]] դպրոցը [[Չիկագո]]յում, [[ԱՄՆ]] <ref>[http://www.adler.edu/ Adler School of Professional Psychology]</ref>։
=== Թերապևտիկ նպատակներ ===
[[Պատկեր:A gaunt adolescent consults a weary specialist. Colour proce Wellcome V0011946.jpg|250px|մինի|աջից]]