«Ժան Բատիստ Լյուլլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
}}
 
'''Ժան Բատիստ Լյուլլի''' ([[ֆրանսերեն]]՝ Lully, {{lang-it|Giovanni-Baptista Lylli}} կամ Lulli; [[նոյեմբերի 28|28 նոյեմբերի]] [[1632]], [[Ֆլորենցիա]] - [[մարտի 22|22 մարտ]] [[1687]], [[Փարիզ]]{{ԱԾ}}), [[17-րդ դար]]ի ֆրանսիացի երգահան, [[ջութակ]]ահար, պարող, դիրիժոր և [[մանկավարժ]], ֆրանսիական [[օպերա]]յի հիմնադիր, ծագմամբ իտալացի։ Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրույթ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը։ Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի։ Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով [[բալետ]]ներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն։
 
== Կենսագրությունը ==