«Վահրամ Պահլավունի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
(Կետադրության ճշտում, վրիպակ)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
[[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի մահից հետո ղեկավարել է պայքարը [[Անի]]ն ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի [[Գագիկ Բ]]-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046թ. կամ 1047թ.։
 
Բագրատունյաց Հայաստանի արքունիքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է Հայոց իշխանաց իշխան ([[980]]-ական թվականներին մինչև [[1020]]-ական թվականները)», այնուհետև՝ Հայոց [[սպարապետ]]։ Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ հայ-վրացական միացյալ ուժերի պայքարում գլխավորել է հայոց զորքերը։ Պետական ծառայության դիմաց Բագրատունի թագավորներից տիրույթներ է ստացել Շիրակում, Արագածոտնում, կառուցել Մարմաշենի գլխավոր [[եկեղեցի]]ն ([[988]]-[[1029]] թվականներին) և Ամբերդի եկեղեցին ([[1026]] թվականին)։ Վարել է Բագրատունյաց կենտրոնական իշխանության ամրապնդման և ավատատիրական խռովությունների ճնշման քաղաքականություն։ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի մահից ([[1041]] թվականին) հետո մերժել է Վեստ Սարգսի գահակալական հավակնությունները և օժանդակել Գագիկ Բ-ի [[գահ]] բարձրանալուն։ Փորձել է խոչընդոտել վերջինիս այցը Կոստանդնուպոլիս`Կոստանդնուպոլիս՝ հասկանալով, որ բյուզանդական արքունիքը դավադրություն է նյութում Հայոց արքայի դեմ։ Ըստ [[Արիստակես Լաստիվերցի|Արիստակես Լաստիվերցու]]`՝ Հայոց բանակը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, Անիի մատույցներում չորս անգամ ետ է մղել այն նվաճել փորձող բյուզանդական բանակը։ Անին Բյուզանդիային անցնելուց ([[1045]] թվական) հետո Վահրամ Պահլավունի մասնակցել է կատապան Միքայել Իասիտեսի՝ Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ կազմակերպած արշավանքին և Գրիգոր որդու հետ զոհվել է մարտի ժամանակ։ Թաղված է Մարմաշենի վանքում։
 
== Աղբյուրներ ==