«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
Պաշտոնապես հայտարարվեց, որ նոր արդարադատության պալատը, ի տարբերություն իր նախորդներից, լինելու է անողոք։ Հատուկ պարգևներ սահմանվեցին նրանց համար, ովքեր կձերբակալեին թաքնվածներին։
 
Ամբողջ երկրով մեկ պալատի արդյունավետության բարձրացման համար երկրորդական դատական գործընթացները 1665 թվականին տեղափոխվեցին երկրի ծայրամասային շրջաններ։ Միջնադարյան իշխանությունները պահպանելու իշխանների փորձերը վերջանում են մահապատրով։ Թագավորական քննությունից փախչողները ենթարկվում էին մահապատժի, նրանց տիրույթները բռնագավվում էին, քանդվում էին տները, իսկ անտառները կտրվում էին։ Հաճախ ազնվականությանը իջեցնում, նվաստացնում էին և ուղարկում էին գյուղական վայրեր աշխատանքի։ Սակայն այս ամենով հանդերձ`հանդերձ՝ [[Լուի 14]]-րդը համարվում էր ազնվականության կողքին կանգնած և նրա շահերը պաշտպանող թագավոր։
 
[[Լուի14]]-րդի օրոք փոխվեց նաև գյուղացիների նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականությունը։ Իջեցվեցին հարկերը, որը իշխանություններին ստիպեց նոր եկամուտի աղբյուրներ որոնել, որը դրվեց ֆինանսների գլխավոր վերահսկիչ [[Ժան Բատիստ Կոլբեր]]ի վրա (1619-1683)։ Ծագումով բուրժուա [[Կոլբեր]]ը ազնվականության հլու հպատակն էր։ ֆինանսական վիճակը երկրում կայունացնելու համար ձգտում էր բարձրացնել և զարգացնել կաիտալիստական արտադրանքը և առևտուրը։ Սակայն այս բոլորը կարող էին պետությանը եկամուտներ տալ ավելի ուշ։ Դրան գումարած ավելանում էին թագավորական ծախսերը։ Մանուֆակտուրաներից շատերը ի վիճակի չէին սեփական միջոցներով գոյատևել և պետք է օգնություն ստանային պետությունից։ 1664 թվականին այս ամենի համար հատկացվում էր մեկ միլիոն լուիդոր գումար։ [[Լուի 14]]-րդի կառավարման տարիներին մի քանի անգամ շրջանառության մեջ դրվեցին նոր ոսկե և արծաթե դրամներ։
 
[[Լուի 14]]-րդի օրոք (ինչպես [[Հենրիխ 4]]-րդի և [[Ռիշելիե]]յի ժամանակ) արգելվեց [[Ֆրանսիա]]յից ոսկի դուրս հանելը այն պատճառով, քանի որ այն հարստացնում էր իր թշնամական երկրները և իրենք`իրենք՝ գնորդներն էլ չէին կարողանում [[Ֆրանսիա]]յից ոսկի գնել, որովհետև դրանց վրա դրվեցին բավականին մեծ հարկեր։
 
Փողի մշտական պահանջը ձևավորեց [[Կոլբեր]]ի ֆինանսական քաղաքականությունը՝ մտցնելով կարճաժամկետ մերկանտելիզմի քաղաքականություն։ Մերկանտելիզմի քաղաքականության հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ ստեղծում էին ուժեղ պետություն և ազատում երկիրը միջազգային ֆինանսական կախվածությունից։
[[Մունե]]ի կարծիքով մերկանտելիզմի քաղաքականությունը իրենից ներկայացնում էր տնտեսական բարեփոխումների էտապներ, որոնց նպատակն էր կայունացնել տնտեսական կյանքը երկրում՝ իրեն բնորոշ ուղով այն տանելու համար։ Նրա նպատակը ոչ այնքան երկրի կենսամակարդակի բարձրացումն էր, որքան պետության ամրապնդումը։
 
Ֆրանսիան ինֆլացիայից և շրջանառության պակասից ազատելու համար զարկ տրվեց մանուֆակտուրաների արտադրությանը։ Հոլանդացի [[Վան Ռոբեր]]ի մանուֆակտուրան [[Ֆրանսիա]]յի հյուսիս-արևմուտքում գտնվող [[Աբվվիլե]] քաղաքում մեծ եկամուտներ էր բերում`բերում՝ ապահովելով նաև մեծ թվով աշխատատեղեր։ Այստեղ աշխատում էին շուրջ 600 մարդ։ [[Լիոնու]]մ արտադրվող մետաքսի թելը ապահովում էր ինչպես մեծ թվով աշխատատեղեր, այլ նաև ապահովում էր [[Ֆրանսիա]]յի մետաքսի պահանջարկի կեսը։ Այս բոլորը մեծապես նպաստեցին [[Կոլբեր]]ի իրականացրած քաղաքականությանը։
 
Այս ամենի հետ մեկտեղ աճում էր նաև ռազմամթերքի արտադրությունը։ [[Անգլիա]]յից գաղտնի հրավիրում էին մասնագետներ, որոնք օգնում էին ֆրանսիացիներին ռազմական գործ սովորելու մեջ և [[Սենտ-Էտյեն]]ում սկսվեց արտադրվել զենք։
Հյուսիսային առևտրի բնագավառում [[Ֆրանսիա]]ն ուներ հավակնություններ, որը հիմնականում ուղղված էր Հյուսիսգերմանական քաղաքների՝ [[Համբուրգ]]ի և [[Բրեմեն]]ի, ինչպես նաև [[Մերձբալթյան]] և [[Սկանդինավյան երկրներ]]ի ու [[Ռուսաստան]]ի հետ1։ [[Կոլբերը հենց սկզբից էր ուշադրություն դարձնում դրա վրա։ Խոսքը գնում էր կարևորագույն շուկաների մասին, որոնցով կատարվում էր այնպիսի ապրանքների առևտուր, որոնք հույժ անհրաժեշտ էին [[Ֆրանսիա]]յի համար, Դրանցից էր նորվեգական նավի փայտը, շվեդական ածուխն ու մեղրը, ռուսական կանեփաթելը, որոնք ՙստրատեգիական ապրանքներ՚ էին [[Ֆրանսիա]]յի համար։ Սակայն [[Կոլբեր]]ի այդ ձեռնարկը լիովին ձախողվեց և 1671 թվականին [[Բալթիկ ծով]] անցան միայն 18 նավեր 247-ից, որը կազմում էր ընդամենը 7%-ի, միայն 1700 թվականին հասավ 13%-ի, իսկ հետագայում տատանվում էր 1%-6%-ի շրջանում։ Դրանով [[Կոլբեր]]ի հյուսիսային առևտրի ծրագիրը լիովին ձախողվեց։
 
Սակայն այս ամենի հետ կար երկրի աշխատավոր բնակչության հանդեպ ճնշում։ Դա էր հետևանքը, որ ձգտելով պակասեցնել հարկերը`հարկերը՝ նոր հարկեր էին ստեղծում, որով ժողովրդին ճնշում էին ինչքան որ հնարավոր էր։ Ժողովուրդը սովահար էր լինում և այս քաղաքականությանը պատասխանում անընդհատ կրկնվող ապստամբություններով։
 
1650-ական թվականների վերջերից հարևան Իսպանական [[Ֆլանդրիայի վրայից հանվեցին հարկերը, սակայն 1659 թվականից, երբ կնքվեց [[Պիրենեյան հաշտություն]]ը, այդ ժամանակ դրվեց մշտական հարկ։ Սակայն 1662 թվականին [[Բուլոններ]]ի գյուղացիությունը հավաքեց 6000 մարդ և ապստամբություն բարձրացրեց։ Կառավարությունը զորքեր ուղարկեց ապստամբությունը ճնշելու համար, որի ընթացքում գյուղացիությունը կռվեց բարկության գերագույն աստիճանով՝ տալով շուրջ 600 զոհ և 3000 գերի։ Նախօրեին [[Փարիզ]]ից ուղարկվել էր պատրաստի դատական վճիռ, որով անցնում էին շուրջ 1200 մարդ, որից մի մասը դատապարտվում էր մահապատժի, իսկ 400 մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման։
1668 թվականին ապստամբություն պայթեց [[Ռուսիլիոն]]ում, համրյա նույն ժամանակ ապստամբություն սկսվեց նաև [[Վիվեր]]ում, որը հայտնի դարձավ ՙՌուռա ապստամբություն՚ անունով՝ ապստամբության ղեկավար [[Անտուան Ռուռա]]յի անունից։ Ապստամբությունը սկսվել էր շշուկներից այն մասին, որ ամեն մի նոր զգեստի, հացի, նոր ծնված երեխայի համար պետք է հարկ մուծեին։ Ապստամբությունը արագորեն վերաճեց, Ռուռա]]յի բանակը արագորեն հասավ 10000 հոգու և իշխանությունները չէին կարողանում մոբիլիզացնել իրենց ուժերը ապստամբության դեմ։ Ապստամբության ճնշումից հետո կախաղան բարձրացվեց ավելի քան 100 մարդ։
 
1675 թվականին միանգամից ապստամբություն է սկսվում [[Բորդո]]յում և [[Բրետան]]ում։ Բորդոյի ապստամբությունը մի որոշ ժամանակ նույնիսկ պսակվում է ժողովրդի հաղթանակով։ Պառլամենտը թագավորի անունից կասեցրեց բոլոր նոր հարկերը։ [[Փարիզ]]ից ստիպված եղավ սա հաստատել։ Սակայն հենց իշխանությունները հավաքվեցին և իմի բերեցին իրենց ուժերը, սկսվեցին մահապատիժները։ [[Բրետան]]ում սկսեցին խուսափել դրոշմակնիքներից և ծխախոտի հարկից։ Ընդունելով պահանջները`պահանջները՝ կառավարությունը, այնուամենայնիվ, սկսեց հարկեր հավաքել, ինչն էլ բերեց ապստամբության։ Սա դարձավ ամենահայտնի ու ամենամեծ գյուղացիական ապստամբություններից 17-րդ դարի, որն ողղված էր ֆեոդալների դեմ։ Նրանք դրեցին մեծ պահանջներ։ Մեծ քաղաքներ [[Նանտ]]ը, [[Ռենտ]]ը և այլ քաղաքներ ևս անմասն չմնացին դրանից։ [[Բրետան]]ի ապստամբությունը ճնշվեց իշխանությունների կողմից մեծ դաժանությամբ։
 
1675 թվականին սկսած ապստամբությունները աստիճանաբար դադարում են, ազնվականությունը հաղթանակում, է և հնարավորություն է ստեղծվում զբաղվել ներքին խնդիրներով։