«Ազգայնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ազգայնականություն''', քաղաքական [[գաղափարախոսություն]] և ուղղություն, որի հիմնական դրույթը [[ազգ]]ի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և [[Պետություն|պետության]] ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես [[քաղաքական շարժում]]՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի [[Հետաքրքրություն|հետաքրքրություններ]]ը պետական [[Իշխանություն|իշխանության]] նկատմամբ: Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։
[[Պատկեր:Eugène Delacroix - La liberté guidant le peuple.jpg|300px|մինի|աջից|Ազգին առաջնորդող ազատություն. Էժեն Դելակուրա, 1830]]
 
«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային [[Ինքնագիտակցություն|ինքնագիտակցության]] զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։
Տող 7 ⟶ 8՝
Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան [[աշխարհայացք]], որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային [[Գիտակցություն|գիտակցության]] բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։
 
Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է [[լիբերալիզմ]]ի, [[Ժողովրդավարություն|ժողովրդավարության]] ընկալումներին: Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական [[հոգեբան]]ների բազմաբնույթ աշխատանքներ: Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում:
 
== Հասկացության սահմանում ==
Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է: Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս [[հասկացություն]]ը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից: Սոցիալական [[գիտություն]]ներում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում: Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով: Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների: Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության` մինչև [[ֆրանսիական հեղափոխություն]]ը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ: