«Ալեքսանդր Մանթաշյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3717759 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.157.220.236 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 15.
Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում [[Կովկաս]]ի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել [[Թիֆլիս]]ում, [[Երևան]]ում, [[Բաքու|Բաքվում]], [[Մոսկվա]]յում, [[Պետերբուրգ]]ում ու [[Փարիզ]]ում։ Հայկական [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի]]ն, որ գտնվում է [[Փարիզ]]ի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։
 
Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչականլուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։
 
Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)|հայկական եկեղեցի կառուցելու]] միտքը։ Դրա համար 450.000 ֆրանկով մի տարածություն է գնում Փարիզի կենտրոնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրում է 1.540.000 ֆրանկ, որը կառուցվելուց հետո նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս։