«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 9.
Թերթն ուներ նաև օտարերկրյա թղթակիցներ, ովքեր տեղեկություններ էին հաղորդում արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Գրիգոր Արծրունուն հետաքրքրում էր Գերմանիան, որտեղ նա ապրում և սովորում էր։ «Մշակ»-ի էջերին Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով և համարում, որ նման ազգային հերոս անհրաժեշտ էր նաև հայ ժողովրդին։ Որպես ժողովրդավարական պետական կառույցի օրինակ նա բերում էր Շվեյցարիան։ Արծրունին եղել է բարեփոխումների կողմնակից, բացասաբար էր վերաբերվում հեղափոխական շարժումներին։ Թերթում տպագրվում էին Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց ստեղծագործությունները։ «Մշակ»-ի հետ նաև համագործակցում էր Անդրիաս Արծրունին՝ Գրիգոր Արծրունու եղբայրը, երկրաբան-ճարտարապետ, ով վեր էր հանում ընդերքի օգտագործման հարցերը, հսկայական նշանակություն էր դարձնում լեռնարդյունահանմանը Հայաստանի տնտեսության մեջ։ Ինքը՝ Գրիգոր Արծրունին, ունենալով տնտեսագիտական կրթություն, իր թերթում մեծ տեղ էր հատկացնում տնտեսագիտական հարցերին։
 
[[1858]]-[[1886]] թվականներին Թիֆլիսում լույս տեսնող պահպանողական ուղղվածություն ունեցող «[[Մեղու Հայաստանի]]» թերթը եղել է և’ «Հյուսիսափայլ»-ի, և՜ «Մշակ»-ի գլխավոր ընդդիմախոսը։ Հատկանշական է նաև այդ թերթերի ևս մեկ նմանություն. երկուսի խմբագիրները եղել են լիբերալներ՝ [[Ստեփանոս Նազարյան]]ն ու Գրիգոր Արծրունին, իսկ գլխավոր աշխատակիցներ՝ դեմոկրատներ [[Միքայել Նալբանդյան]]ն ու [[Րաֆֆի]]ն։ Ինքը՝ Րաֆֆին, խոսելով «Մշակ»-ի նախորդների մասին, առանձնացնում է «Հյուսիսափայլ»-ը, և, ինչպես և Արծրունին, ընդգծում է իրենց ժառանգականությունը։ «Հյուսիսափայլ»-ի ուղղվածությունը Րաֆֆին անվանում է իդեալիստական, իսկ «Մշակ»-ինը՝ իրատեսական, դրանով իսկ ցույց տալով հայ լուսավորչականլուսավորական մտքի անցումը դեպի պոզիտիվիստական սոցիոլոգիա։
 
[[1884]] թվականին տեղի ունեցավ Արծրունու և Րաֆֆու միջև վաղուց հասունացած հակամարտության սրացումը։ Ֆինանսական ճգնաժամը հարցի տակ է դրել թերթի հետագա գոյությունը։ Րաֆֆին առաջարկեց շարունակել թերթի գործունեությունը, խմբագրություն ընդունելով իր մարդկանց (Գ. Միրզոյան, Ն. Աբելյան), դրանով իսկ փոխել թերթի ուղղվածությունը։ Արծրունին մնաց անսասանդ։ Րաֆֆին հիասթափված էր և մտածում էր սեփական հրատարակություն ստեղծելու մասին։