«Սանդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սանդալ''' (Պետրոսյան Ալեքսանդր Պողոսի, [[1859]] թվական [[Թիֆլիս]]-[[1922]] թվական [[Թիֆլիս]]), [[հայ]] գյուղագիր, [[մանկավարժ]]։ [[1880]] թվականին ավարտել է Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ը, մեկ տարի ուսուցչություն արել [[Մուշ]]ի [[Առաքելոց վանք]]ում։ Թիֆլիսում հարել է նարոդնիկական խմբակի։[[1880]]-ական թթ․ ուսուցիչ է եղել [[Գանձակ]]ում, Բաքվում, [[Միջին Ասիա]]յում և այլուր, 90-ական թթ․՝ պաշտոնավարել [[Մոսկվա]]յի և [[Պետերբուրգ]]ի երկաթուղային վարչություններում, 90-ական թթ․ վերջին՝ վերադարձել [[Թիֆլիս]]։ Մեծ չէ Սանդալի գրական ժառանգությունը։ Բացի «Վիշապ» (պատկեր տաճկահայ պանդուխտ մշակների կյանքից) ([[1884]]) գրքից և «Փոքրիկ աստղ» (1892) վեպից, 80—90-ական թթ․ Սանդալը [[մամուլ]]ում տպագրել է [[հոդված]]ներ ու փոխադրություններ։ Դաժան է գյուղագրի պատկերած իրականությունը, սակայն միամիտ ու վերացական են դրանից դուրս գալու նրա մատնանշած ուղիները, փոխօգնության ընկերությունների հիմնում, լուսավորչականլուսավորական աշխատանք, հարստահարիչների սանձահարում, դպրոցական ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործում։
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սանդալ» էջից