«Մոլլա Փանահ Վագիհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Վիագիհի ստեղծագործությունները ձեռագիր վիճակում չեն պահպանվել, հետագայում հավաքվել են ըստ առանձին գրառումների կամ երգիչների կատարումների։ Առաջին ժողովրդական հրատարակվել է [[1856]] թվականին, [[Թեմիր խան-Շուրա]]յում (այժմ՝ Բույնակսկ)՝ Մ․ Ցու․ Ներսեսովի կողմից։ Համեմատաբար լիակատար ժողովրդական տպագրվել է [[1945]] թվականին։ Վագիհ նոր էջ է բացել ադրբեջանական պոեզիայում, այն մերձեցրել ժողովրդին։ Նրա քնարերգությունը կենսախինդ է․ նա ձգտում է ձախորդությունները հաղթահարել բանականության ուժով, փիլիսոփայական իմաստ է գտնում նույնիսկ վշտի մեջ, մարդուն տրված գերագույն պարգևն այս աշխարհում համարում է երկրային, գրեթե հեթանոսական սերը։ Վագիհը ստեղծել է իրական գեղեցկուհիների կերպարներ («Մանուշակ», «Երկու գեղեցկուհու եմ ես գովերգում» և այլն)։ Վերջին տարիներին Վագիհի գործերում կայունացել է միջնադարյան արևելյան քնարերգությանը բնորոշ «բախտի փոփոխականության» մոտիվը, մարդն անզոր է ճակատագրի հանդեպ։ Փիլիսոփայական քնարերգությունը տոգորվել է դառնությամբ («Ով կատարյալ է՝ նրան բաժին են ընկնում ձախորդությունները») և հեգնանքով՝ կեղծիքի ու չարության աշխարհի նկատմամբ («Ես արդարություն որոնեցի, բայց արդարություն չկա ու չկա»)։ Վիդադիի՝ ավագ ժամանակակցի ու մտերմի հետ Վագիհն ադրբեջանական պոեզիայում հաստատել է աշուղական գոշմա (ղոշմա) ձևը, որն ավելի մոտ է ժողովրդական չափածո ստեղծագործությանը, միաժամանակ խիստ դասական ձևերով գրված իր գազելներով ու մուխամմազներով նա տուրք է տվել Ֆիզուլիի բանաստեղծական դպրոցին։ Վագիհի կյանքը գեղարվեստ, մարմնավորել է Ա․ Վուրղունը «Վագիֆ» չափածո [[դրամա]]յում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
{{ՎՊԵ|Molla Panah Vagif}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ադրբեջանցի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Պետական գործիչներ]]