«Ջորջոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 56.
Ջորջոնեի համար բնորոշ չէ դիմանկարային սրությունը։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրա կերպարները, դասական անտիկ արվեստի նման, զուրկ են կոնկրետ յուրօրինակությունից։ Նրա մոգերը «Մոգերի երկրպագությունը» և փիլիսոփաները «Երեք փիլիսոփա» աշխատանքներում միմյանցից տարբերվում են ոչ միայն տարիքով, այլ ամբողջ անհատական կերպարով։ Սակայն փիլիսոփաները կերպարների ինդիվիդուալ տարբերությունների հետ մեկտեղ դիտվում են ոչ թե արպես անկրկնելի, վառ, դիմանկարային բնորոշմամբ անհատականություններ կամ առավել ևս երեք տարիքների պատկերում ([[Պատանեկություն|պատանի]], հասուն տղամարդ, ծերունի), այլ մարդկային հոգու տարբեր կողմերի արտահայտում։
 
Իդելական և կոնկրետ կենդանի մարդու յուրօրինակ սինթեզ են հանդիսանում Ջորջոնեի դիմանկարները։ Նրա, առավել բնորոշ դիմանկարներից է Անտոնիո Բրոկարդոյի`Բրոկարդոյի՝ մոտ 1508-1510, [[Բուդապեշտ]]ի թանգարանում պահվող դիմանկարը։ Դրանում, անկասկած, հստակորեն փոխանցվում են ազնվական երիտասարդի անհատական դիմանկարային առանձնահատկությունները, սակայն դրանք մեղմացված են, ենթարկվում են բացարձակ մարդու կերպարին։ Երիտասարդի ձեռքի ազատ շարժումն, էներգիան, որն զգացվում է ազատ, լայն հագուստի տակ քողարկված մարմնում, գունատ, թուխ դեմքի, կիսաթեք գլխի ազնվական գեղեցկությունը, մեծ ընդգծված բերանի կոնտուրի գեղեցկությունը, մտածող երազկոտությունն ստեղծում են ազնվական ուժով լեցուն, մտախոհ մարդու կերպար։ Բնապատկերը, ոչ թե կրկնում է կերպարի ռիթմն ու բնավորությունը, այլ անուղղակիորեն համահունչ է այդ բնավորությանը։
 
1506–1507 թվականին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում [[15-րդ դար]]ի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը։ Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն։ Դա հատկապես վերաբերում է «Լաուրայի» դիմանկարին։ Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն։ Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով։ Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջորջոնե» էջից