«Նույնության փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
նյութի ընդլայնում, վերնագրերի բաժանում
Տող 1.
'''Նույնության փիլիսոփայություն''', փիլիսոփայական կոնցեպցիա, [[օբյեկտիվ]] [[իդեալիզմ]]ի տարատեսակ, ըստ որի բնության և ոգու, կեցության և մտածողության, օբյեկտի և սուբյեկտի տարբերակումը, հակադրումը և զարգացումն ածանցվում են մի նախասկզբից, որը ներքուստ տարբերակված չէ, այսինքն՝ «բացարձակ նույնականություն» է՝ «բացարձակ մտածողություն» (ըստ [[Ֆրիդրիխ Շելինգ|Ֆ․ Շելինգի]]), «բացարձակ գաղափար» (ըստ [[Հեգել|Գ․ Հեգելի]])։ Նույնության փիլիսոփայությունփիլիսոփայությունը հակադրվում է [[Իմանուիլ Կանտ|Ի․ Կանտի]] ուսմունքում առկա դուալիստական միտումներին և [[Յոհան Գոտլիբ Ֆիխտե|Յո․ Ֆիխտեի]] սուբյեկտիվ [[իդեալիզմ]]ին։
{{ՀՍՀ}}
 
== Ըստ Շելինգի ==
Նույնության փիլիսոփայության հիմնական սկզբունքը տրամագծորեն հակադիր է դուալիստական համակարգերի ([[դուալիզմ]]) սկզբունքին։ Նույնության փիլիսոփայությունը որպես որոշակի փիլիսոփայական կոնցեպցիա պատմականորեն կապվում է [[Ֆրիդրիխ Շելինգ]]ի անվան հետ։ Շելինգը փորձելով հաղթահարել կանտյան և ֆիխտեյան համակարգերի դուալիզմը, առաջ քաշեց [[մոնիզմ|մոնիստական փիլիսոփայության]] մի նոր ելակետային սկզբունք՝ [[Օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկություններ|սուբյեկտիվի և օբյեկտիվի]], իդեալականի և [[իրականություն|ռեալի]] բացարձակ [[նույնություն]]ը։
 
== Ըստ Հեգելի ==
[[մտածողություն|Մտածողության]] և [[կեցություն|կեցության]] նույնության սկզբունքն ընկած է նաև հեգելյան համակարգի հիմքում, բայց այդ սկզբունքը Հեգելի կողմից իրացվում է այլ կերպ, քանի որ նույնությունն ինքը նրա կողմից ըմբռնվում է [[դիալեկտիկա|դիալեկտիկորեն]], ոչ որպես անշարժ [[աբսոլյուտիզմ|աբսոլյուտ]], անորոշ միասնություն, որն անտարբեր կերպով հակադրվում է [[կենսաբազմազանություն|կեցության բազմազանությանը]], այլ որպես ինքնազարգացող տրամաբանական [[գաղափար|իդեա]], որի որոշակիությունն ու տարբերակվածությունը գտնվում են հենց իր մեջ իբրև նրա [[Իմանենտ փիլիսոփայություն|իմանենտ]] անվերջ ձև։
 
== Մետաֆիզիկական ըմբռնում ==
Նույնության փիլիսոփայության սպեցիֆիկ առանձնահատկությունը, որով նա տարբերվում է մյուս օբյեկտիվ իդեալիստական կոնցեպցիաներից, ոչ թե պարզապես մտածողության ու կեցության նույնության ընդունումն է, այլ այդ նույնության [[մետաֆիզիկա]]կան ըմբռնումը։ Լինելով փիլիսոփայության հիմնական հարցի լուծման փորձերից մեկը՝ նույնության փիլիսոփայությունը հանում է այդ հարցը՝ անշարժ բացարձակ [[սուբստանց]]իայի ընդերքում տարրալուծելով ոգու և բնության, մտածողության և կեցության տարբերությունները։
 
Ներկայումս մտածողության և կեցության մետաֆիզիկական նույնության գաղափարները քարոզվում են [[նեոթոմիզմ]]ի առանձին դպրոցների կողմից։
 
[[մարքսիզմ|Մարքսիստական]] [[փիլիսոփայություն]]ն իր [[մոնիզմ]]ը հիմնավորում է՝ ելնելով աշխարհի մատերիական միասնության և զարգացման գաղափարից։<ref>Փիլիսոփայական բառարան, 1975 թ․</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]