«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել [[սուրբ Թադեոս]] (քարոզչության տարիները՝ [[35]]-[[43]]) և [[սուրբ Բարդուղիմեոս]] ([[44]]-[[60]]) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ([[Մակու]]) և Աղբակի ([[Բաշկալե]]) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
 
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է [[Մերձավոր Արևելք]]ի քրիստոնեական մյուս եկեղեցիներից<ref name="akunq">[http://akunq.net/am/?p=19885 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։ Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը]</ref>։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը]]]]
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայոց եկեղեցու]] [[1-ին դար|1]]-[[3-րդ դար]]երի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս]] առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ [[Արտազ]]ի Աթոռի գավազանագրքում ([[649]] թվական) գրված է՝ {{քաղվածք|Թադեոս առաքյալը Արշակունյաց [[Սանատրուկ]] թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։|}}Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)<ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_qristoneutyan_hrchakumy_petakan_kron ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Հայոց պատմության հանրագիտարան։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն]</ref><ref group="Ն">Ըստ առավել տարածված տեսակետի՝ Սանատրուկը գահակալել է 88-110 թվականներին։</ref>։
 
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք [[Մծուրք]]ում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա [[Աշտիշատ]]։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ [[սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]ը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք [[Վաղարշապատ]]ում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/147 Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում]</ref>։
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք [[Մծուրք]]ում։
 
== Քրիստոնեության ընդունումը ==
Տող 36 ⟶ 39՝
== Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումը ==
{{Հիմնական հոդված|Հայ գրերի գյուտ}}
[[387]] թվականին [[Արշակունիների թագավորություն]]ը [[Հայաստանի առաջին բաժանում|բաժանվում է]] [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] և [[Սասանյան Իրան]]ի միջև։ Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի [[Սահակ Պարթև]]ը ([[387]]-[[436]])։
[[Պատկեր:Oshakan Mesrop Mashtots Church 1875.JPG|մինի|ձախից|[[Օշական (գյուղ)|Օշականի եկեղեցի]]]]
[[Պատկեր:Amaras-church.jpeg|մինի|աջից|[[Ամարասի վանք|առաջին դպրոցներից Ամարասի եկեղեցին. Արցախ]]]]
Հայաստանի [[Բյուզանդական Հայաստան|բյուզանդական հատվածում]]՝ [[Բարձր Հայք]], [[Ծոփք]] և [[Աղձնիք]] նահանգներում, շուտով վերանում է պետականությունը։ [[Արշակ Գ]]-ից (378-390) հետո երկիրը կառավարում են Հռոմեական (395 թվականից՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]]) կառավարիչները։ Հայաստանի պարսկական մասում Արշակունիների թագավորությունը գոյատևում է մինչև 428 թվականը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/161 Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև]</ref>։
 
Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։
 
[[Մեսրոպ Մաշտոց]]ը, ով ուղարկվել էր [[Գողթն]] գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս [[Սահակ Պարթև]]ի ու հայոց [[Վռամշապուհ]] թագավորի ([[389]]-[[415]]) հովանավորությամբ [[405]] թվականին ստեղծվեց [[հայերենի այբուբեն]]ը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն, հետևյալն է.
{{քաղվածք|''Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։''|}}
Մեսրոպ Մաշտոցը անձամբ այցելեց [[Կոստանդնուպոլիս]] և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը գլուխ բերելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանի և նրանց հարակից գավառները, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/178/179 Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը]</ref>։
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}
 
== Ծանոթագրություններ ==