«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
== Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումը ==
{{Հիմնական հոդված|Հայ գրերի գյուտ}}
 
[[387]] թվականին [[Արշակունիների թագավորություն]]ը [[Հայաստանի առաջին բաժանում|բաժանվում է]] [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] և [[Սասանյան Իրան]]ի միջև։ Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի [[Սահակ Պարթև]]ը ([[387]]-[[436]])։ Հայաստանի [[Բյուզանդական Հայաստան|բյուզանդական հատվածում]]՝ [[Բարձր Հայք]], [[Ծոփք]] և [[Աղձնիք]] նահանգներում, շուտով վերանում է պետականությունը։ [[Արշակ Գ]]-ից (378-390) հետո երկիրը կառավարում են Հռոմեական (395 թվականից՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]]) կառավարիչները։ Հայաստանի պարսկական մասում Արշակունիների թագավորությունը գոյատևում է մինչև 428 թվականը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/161 Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև]</ref>։
[[Պատկեր:Amaras-church.jpeg|մինի|ձախից|[[Ամարասի վանք|առաջին դպրոցներից Ամարասի եկեղեցին. Արցախ]]]]
 
Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։

[[Մեսրոպ Մաշտոց]] վարդապետըը, ով ուղարկվել էր [[Գողթն]] գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս [[Սահակ Պարթև]]ի ու հայոց [[Վռամշապուհ]] թագավորի ([[389]]-[[415]]) հովանավորությամբ [[405]] թվականին ստեղծվեց [[հայերենի այբուբեն]]ը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն, հետևյալն է.
 
{{քաղվածք|''Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։''|}}