«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Քրիստոնեության ընդունումը: պատճենում մեկ այլ կայքից՝ http://exhibits.lib.usf.edu/exhibits/show/armenianstudies/armculture-arm/religion-arm
Տող 15.
== Քրիստոնեության ընդունումը ==
[[Պատկեր:Ejmiadzin Cathedral2.jpg|ձախից|մինի|[[Էջմիածնի մայր տաճար]]ը]]
5-րդ դարի հայ պատմագրության համաձայն, երբ [[287]] թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի [[Երիզա]] ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում [[Անահիտ]] աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգորը]], քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հորը՝ Խոսրովին, սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել [[Արտաշատ (քաղաքատեղի)|Արտաշատի]] ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «[[Խոր վիրապ]]» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է [[Հռիփսիմյանց կույսեր]]ի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով [[Դիոկղետիանոս]] կայսեր հալածանքներից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա [[Եդեսիա]]յի վրայով անցնում [[Հայաստան]], հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված [[Հռիփսիմե]] կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/148 Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ]</ref>։
[[Պատկեր:St Gregory the Illuminator (Krikor Lusavoric).jpg|մինի|[[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]]]
[[Հռիփսիմյանց կույսեր|Կույսերի]] և հատկապես [[Սուրբ Հռիփսիմե|Հռիփսիմեի]] նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ 5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր [[Սուրբ Խոսրովիդուխտ|Խոսրովիդուխտը]] մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/149 Հայաստանը վաղ միջնադարում։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն]</ref>։
 
Նորահիմն քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ [[Ագաթանգեղոս]]ի վկայությամբ, երբ Գրիգոր Լուսավորիչը վերադառնում է Կեսարիայից, թագավորը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Նա Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն. յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս է ձեռնադրում, որոնք ենթակա էին իրեն, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով, Գրիգոր Լուսավորիչը հաստատում է թվով 36 եպիսկոպոսություններ, որոնց գահակալներից 18-ը նստում էին նրանից աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը և [[Նեմրութի դիցապաշտարան|Նեմրութ լեռան դիցապաշտարանը]]<ref name="akunq" />։