«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
http://akunq.net/am/?p=19879 հեղինակային իրավունքը խախտող հատվածների հեռացում
→‎Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում: կրկին պատճենում՝ http://akunq.net/am/?p=19885
Տող 4.
== Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում ==
 
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել [[սուրբ Թադեոս]] (քարոզչության տարիները՝ [[35]]-[[43]]) և [[սուրբ Բարդուղիմեոս]] ([[44]]-[[60]]) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավ-արևելյան կողմերում գտնվող Արտազի ([[Մակու]]) և Աղբակի ([[Բաշկալե]]) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու<ref name="akunq">[http://akunq.net/am/?p=19885 Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն։ Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը]</ref>։
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը]]]]
 
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայաստանի եկեղեցու]] [[1-ին դար|1]]-[[3-րդ դար]]երի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված [[649]] թվականին, ըստ որի՝ {{քաղվածք|Թադեոս առաքյալը Արշակունյաց [[Սանատրուկ]] թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։|}}Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո<ref>[http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_qristoneutyan_hrchakumy_petakan_kron ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Հայոց պատմության հանրագիտարան։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն]</ref>։
 
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք [[Մծուրք]]ում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա [[Աշտիշատ]]։ Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում։ 4-րդ դարի սկզբին, երբ [[սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]ը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք [[Վաղարշապատ]]ում, այլ Աշտիշատում։ Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/145/147 Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում]</ref>։