8053
edits
(→top) |
|||
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Գագիկ Գինոսյան
| պատկեր = Gagik Ginosyan.jpg
| նկարագրում = '''Ազգային պարարվեստի գործիչ,<br/> բանահավաք, գրող,<br/> ՀՀ մշակույթի վաստ. գործիչ'''<br/> «Կարին» ավանդական երգի-պարի խմբի<br/> հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
| տիտղոս =
}}
'''Գագիկ Մարտիրոսի Գինոսյան''' (
Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ ավանդական պարեր, հիմնադրել «Կարին» ավանդական երգի-պարի
== Կենսագրություն ==
Ծնվել է [[օգոստոսի 3]], [[1966]], Վրաստանի հայաշունչ Ախալցխա քաղաքում, տոհմիկ Կարնեցու ընտանիքում:
[[1982]] թվականին էքստերն կարգով հանձնելով քննությունները, ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը:
Մեկ տարի աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր:
[[1983]] թվականին ընդունվել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը:
[[1985]]-[[1987]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
[[1990]] թվականին ավարտել է բուհը և ստացել ինժենեև-կիբեռնետիկի որակավորում:
Նույն թվին ընդունվել է [[Երևանի ֆիզիկայի ինստիտուտ]]ի ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիայի ավագ գիտաշխատող:
Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական համույթներում:
Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ ավանդական պարեր, հիմնադրել «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:
===Կրթություն===
[[1972]]-[[1982]] թվականներին սովորել և ավարտել է [[Հովհաննես Թումանյան|Հովհաննէս Թումանյանի]] անվան Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը (նախկինում՝ [[Կարապետյան վարժարան|Կարապետյան վարժարան]]՝ հիմնադրված [[1830]] թվականին:
[[1982]] թվականին աշխատանքի է անցել հայրենի Ախալցխայի №3 Շարժական մեխանիզացված շարասյունում:
[[1983]] թվականին ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտի (ներկայիս՝ [[Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան]]) կիբեռնետիկայի ֆակուլտետի աուտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը:
Ճարտարագիտական ուսումը շարունակել է Խորհրդային բանակից զորացրվելուց հետո՝ [[1987]] թվականից և ավարտել է [[1990]] թվականին:
[[1995]]-[[1996]] թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագոյն Սպայական Դասընթացը: Ստացել է Գնդի և Բրիգադի հրամանատարի որակավորում:
=== Մարտական ուղին ===
[[1985]]-[[1987]] թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել Զաբայկալյան շրջանում՝ [[Չիտա]] քաղաքում:
[[Արցախյան պատերազմ]]ի բորբոքման առաջին օրերից նախապատրաստվել է մեկնելու ռազմաճակատ:
Արցախի ինքնապաշտպանական մարտերում եղել է [[Լեոնիդ Ազգալդյան]]ի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա [[1992]] թվականի օգոստոսին սպարապետ [[Վազգեն Սարգսյան]]ի զորակոչով ընդգրկվել է Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում: Ազատագրական մարտերի ժամանակ մասնավորապես ոչնչացրել է թշնամու 2 տանկ:
1992 թվականին մասնակցել է [[Արցախյան ազատամարտ]]ին, [[Ալեքսանդր Թամանյան]] կրտսերի գլխավորած «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվում Մահապարտների «Արծիվ» գումարտակ:
Ոչնչացրել է թշնամու երկու տանկ, մասնակցել հայկական նորաստեղծ զենքի փորձարկմանը: Մասնակցել է [[Մարտակերտ]]ի, [[Ասկերան]]ի, [[Մարտունի (Արցախ)|Մարտունու]], [[Լաչին]]ի ազատագրական մարտերին:
[[1993]] թվականին մասնակցել է [[Քելբաջար]]ի շրջանի ազատագրմանը:
Զինադադարից հետո՝ [[1994]] թվականից ծառայել է Հայկական բանակում՝ որպես սպա:
[[1994]]-[[1996]] թվականներին ծառայել է [[Հայկական բանակ]]ում, հատուկ նշանակության առանձին գումարտակում:
[[1995]]-[[1996]] թվականներին սովորել և ավարտել է [[Մոսկվա]]յի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան, ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում:
[[1996]] թվականին իր դիմումի համաձայն զորացրվել է Հայկական բանակից, սակայն ռազմագետի կոչմանն ամբողջությամբ հրաժեշտ չի տվել:
[[2001]]-[[2008]] թվականներին աշխատել է Պերո Եավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ:
=== Տոհմ ===
Գագիկ Գինոսյանը սերում է հայոց հինավուրց [[Կարին]] քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող [[Եղեգիս]] (թրքական արտասանությամբ՝ Իլիջան) փոքրիկ քաղաքից, ուր հաստատված է եղել Գինոսենց տոհմը:
[[1829]] թվականին [[Ադրիանապոլսի պայմանագիր|Ադրիանապոլսի պայմանագրով]] ծանր ռազմական և միջազգային կացության մեջ հայտնված [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությունը]] հարկադրված [[Օսմանյան կայսրություն|օսմանեան կայսրությանը]] վերադարձրեց նրանից գրաված հայկական քաղաքներն ու գյուղերը:
Հաշտութիյունից հետո, կայսրության լծի տակ մնացած և պատերազմի ընթացքում ռուսներին օգնած հայերի անվտանգությունն ապահովելու պատրվակով՝ Ռուսական կայսրությունը կազմակերպում է արևմտահայերի վերաբնակեցում նոր գրաված [[Արևելյան Հայաստան|Արևելեան Հայաստան]]: Նախկին իլիջանցիները հաստատվում են [[Ախալցխա]]յի Ծուղրութ գյուղում:
Այդ ճակատագիրն է վիճակվել նաև Գինոսենց տոհմին: Պետք է ենթադրել, որ տոհմն ունի հնամենի պատմություն՝ կապված նրա հունաբան անուան հետ՝ {{lang-gr|''γέν+ος''}}, իմա՝ «բարեծնունդ»:
Ինքն իր ծագման մասին այսպես է գրել.
{{cquote|Ծանոթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,
Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի:
Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ...<ref>{{cite book |title=Ողջո՜ւյն, տղե՛րք. արձակ բանաստեղծություններ, թանձր մտքեր (աֆորիզմներ), հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ|editor=Գագիկ Գինոսյան|publisher=Երևան, Նարեկացի արվեստի միություն|ISBN=99941-48-23-0|year=2006|page=14}}</ref>}}
== Աշխատանք ==
1996-1999 թվականներին աշխատել է Գյումրի «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն:
Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:
Զբաղվում է ազգագրական պարերի վերականգնման և տարածման գործով՝ հավաքելով, մշակելով և բեմադրելով Մեծ Հայկի տարբեր գավառների պարերը, մոռացությունից փրկելով բազմաթիվ ազգագրական պարեր:
Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ և պար» առարկայի ծրագրի հեղինակն է ([[2014]]):
Հեղինակն է «Ողջո՜յն, տղե՛րք...» ([[2006]]) արձակ բանաստեղծությունների, հրապարակախոսական հոդվածների և նյութերի ժողովածուներիի, «Հայկական պար – DVD պարուսույց»-ի:
Բեմադրել է «Հայոց երգի Հայրիկը», «Խնկահոտ Էրգիր», «Վարք հայոց» և «Խաչ պատերազմի» ներկայացումները:
== Մշակույթային գործունեություն ==
[[Պատկեր:Ծաղկաձորի.jpg|400px|մինի| Կարին համույթը պարում է Ծաղկաձոր]]
=== Ավանդական երգ ու պար ===
==== «Վան» և «Ակունք» ====
Գագիկ Գինոսյանն [[1987]] թվականից սկսել է պարել [[Հայրիկ Մուրադյան]]ի ստեղծած «Վան» ազգագրական խմբում: Այդ մասին ինքը՝ Գագիկ Գինոսյանը, պատմում է, որ պարի հետ իրեն կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախում էր պարի խմբակի: Ընկերոջ խնդրանքով՝ Գագիկն ընկերակցել է զույգին՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի: Սակայն պարուսույց Հայրիկ Մուրադյանն իր մարգարեական հեռատեսութեամբ Գագիկին ընդմիշտ կապել է պարերին<ref>[http://www.hraparak.am/2010/11/01/vorpeszi-pare-chdarna-grabar/ «Որպէսզի պարը չդառնայ գրաբար»]</ref>:
[[1987]]-[[2001]] թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրեա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ [[1996]] թվականից [[Իտալիա]]յի [[Լիկատա]] քաղաքում երրորդ միջազգային և [[Պիետրապերցիա]] քաղաքի փառատոններում, 1999 թվականին [[Ռումինիա]]յի [[Յասսի|Եասս]]ի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և [[Խորվաթիա]]յի [[Կառլովաց]] քաղաքում՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ|ԻՒՆԵՍԿՕ-յի]] նշանաբանի տակ անցկացուող երկրորդ միջազգային փառատոններում:
==== «Ծովակ» և «Կարին» ====
[[Պատկեր:Komitasi-shoror.png|400px|մինի|ձախից|Կոմիտասի շորորը «Կարին» համույթի կատարմամբ ]]
«Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերի հիմնադիր ([[2001]]):
Ինքնստինքյան պահանջ էր առաջանում ստեղծելու ազգային երգի-պարի խումբ, որն ի վերջո իրականություն դարձավ սկզբում «Ծովակ» մանկապատանեկան, ապա և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերի տեսքով:
[[2011]] թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարինը» Հայաստանի Հանրապետութիւնն առաջին անգամ ներկայացնելով [[Իսպանիա]]յում [[1985]] թվականից ի վեր անցկացվող ազգային պարերի ԺԴ-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ պարերի անվանակարգում զբաղեցրել է հաղթական առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակ, ինչի համար ՀՀ Մշակոյթի նախարարությունը Գագիկ Գինոսյանին՝ «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադրին և գեղարվեստական ղեկավարին, ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Մշակոյթի նախարարության Ոսկե մեդալով<ref>[http://awards.mincult.am/1/am/?nid=1516 ՀՀ Մշակոյթի նախարարության ոսկէ մեդալ]</ref>:
[[2012]] թվականին «Ծովակ» մանկապատանեկան ավանդական երգի-պարի խմբի հետ արժանացել է 3-րդ մրցանակի [[Թուրքմենստան]]ի նախագահի կազմակերպած ավանդական պարերի մանկապատանեկան միջազգային մրցույթում:
== Մտահոգություններ և ուսումնասիրություններ ==
Երկար տարիներ աշակերտելով հայ ազգային անաղարտ արվեստի զարթոնքի նահապետ Հայրիկ Մուրադյանին՝ Գագիկ Գինոսյանը խորապես զգաց Հայաստանի տարբեր գավառների, հատկապես՝ Կարնո, Ախալցխայի, Ախալքալաքի, ազգագրական պարերի գրեթե ի սպառ բացակայությունը, ինչը սպառնալից կերպարանքներ էր ընդունում: Այս մտահոգությունը Գագիկն ուներ դեռ ուսանողական տարիներից, ինչն իր արտահայտությունն է գտել նրա արձակ բանաստեղծություններից մեկի մեջ.
{{քաղվածք|«Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»<ref>[http://www.hraparak.am/2010/11/01/vorpeszi-pare-chdarna-grabar/ Նոյն տեղում]</ref>:}}
Այս մտահոգությամբ ահա՝ Գագիկը լուծեց [[Կարին|Կարնոյ]], [[Ախալքալաք]]ի և [[Ախալցխա]]յի պարարվեստին և երգարվեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու գործին և փորձեց գիտական ընթացք տալ արվելիք գործին:
Լրջորեն ուսումնասիրելով մեծն [[Կոմիտաս]]ի, ազգագրագետ [[Սրբուհի Լիսիցյան|Սրբուհի Լիսիցեանի]], պարագետ [[Վահրամ Արիստակեսյան]]ի ժառանգությունները՝ համոզվեց, որ այդ ուսումնասիրությունները պետք է զուգորդել նաև բանահավաքչական աշխատանքներով: Համերգային գործունեությունը փոխարինվեց բանահավաքչական աշխատանքով:
Գինոսյանը, շրջելով գյուղից գյուղ, հավաքելով, վերականգնելով և գրառելով բազում պարեր, կորստյան վտանգից փրկեց Կարնո և Ջավախք աշխարհների բազում պարեր, ծագումով բազում կարնեցի մեծահասակներ անմահացան տեսաժապավենների վրայ՝ միաժամանակ դառնալով հարուստ ազգագրական արխիվ:
== Ազգագրության թատերական բեմադրություն ==
[[2007]] թվականին հիմնել է Ազգագրության թատրոն և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել է իր հեղինակած և հայ հանդիսատեսի դատին է հանձնել ազգագրության թատրոնի երեք ներկայացում՝ «Հայոց երգի հայրիկը»՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին, «Խնկահոտ Էրգիր», ուր երկիրը կորցրած պապն այն կտակում է իր թոռանը:
Երրորդ նմանատիպ նմուշը [[2009]] թվականին ՀՀ Մշակոյթի նախարարության աջակցությամբ բեմադրված «Վարք հայոց» ներկայացումն էր, որի հիմքում [[Պարույր Սևակ|Պարոյր Սևակի]] «Եվ այր մի [[Մաշտոց]] անուն» պոեմն էր՝ համեմված ազգային գաղափարախոս [[Գարեգին Նժդեհ]]ի գաղափարներով<ref>[http://www.armar.am/?p=5533 «Մեր պապերը պարում էին, ինչպես կռվիի դաշտում»]</ref> և [[2014]] թվականին բեմադրել «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը:
== Ձեռքբերումներ ==
[[Պատկեր:Ֆնջան.jpg|400px|մինի| Կարին երգի-պարի համույթը Ֆնջան պարելիս]]
=== «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հաղթանակը ===
[[2011]] թվականի ապրիլի 25-30-ը [[Իսպանիա]]յում տեղի ունեցած ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթ-փառատոնում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը «Պար» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի, իսկ «Երաժշտություն» անվանակարգում` 3-րդ մրցանակի:
Մրցույթի կանոնների համաձայն, «Կարինը» ներկայացրել է 8 րոպեանոց պար, որի մեջ ներկայացված են եղել հայկական պարերից ու ծեսերից հատվածներ: «Մրցույթին ներկայացվել էր հայկական պարերի ծաղկաքաղ, որի մեջ գլխավոր տեղում «Յարխուշտա» պարն էր:
== Ֆիլմերի հեղինակ ==
Հեղինակն է՝
* «Մեծավորը» փաստա-վավերագրական ֆիլմի ([[1998]]) ,
* «Ուխտագնացություն երգով» երաժշտական ֆիլմի ([[2005]])
* «Սասնա ծռեր» ([[2005]]) տեսապատման համահեղինակը,
* «Հավատո վերածնունդ» ([[2009]])
* «Արարատից Եվրոպա» ([[2012]]) փաստա-վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակը:
== Ներդրում ==
=== Կրթադաստիարակչական հիմնադրամ===
[[2010]] թվականին հանդիսանալով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հայ ավանդական պարի փորձագետ՝ հեղինակել է հայ իրականության մեջ Հայկական պարի առաջին DVD-պարուսույցը:
«Ինստիգեյթ» կազմակերպության կողմից ստեղծված Սրբուհի Լիսիցյանի Կինետոգրաֆիայի (շարժումների գրառում) համակարգի` պարերի գրառման, համակարգչային «Կաքավագիր» ծրագրի համահեղինակն է (2014):
=== ՀՀ կրթության և գիտության նախարարություն ===
ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակույթի կենտրոնի պարուսույցն է:
Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է (2014):
== Ստեղծագործություններ ==
Ռազմագիտութեանն ու մշակութային գործունեությանը զուգահեռ՝ Գագիկ Գինոսյանը նաև ստեղծագործում է:
[[2000]] թվականին արժանացել է [[Ավետիք Իսահակյան]]ի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի:
2006 թվականին լույս է տեսել Գինոսյանի անդրանիկ «'''Ողջո՜յն, տղե՛րք'''» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծութիւնները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին: Գիրքը նվիրվել է՝
{{քաղվածք|«նրանց, ովքեր գերեզմանի մէջ ննջելով, իրենց գլխուն ներքև դրին բարձը, ովքեր իջան գերեզման՝ մի լուսավառ հավատքով, որ իրենց աճյունները նոր շանթանման հերոսներ պիտի ծնին», մասնավորապես՝ հեղինակի հրամանատարներին՝ Լեոնիդ Ազգալդյանին, Ալեքսանդր Թամանյանին և «բոլոր իմ ընկերներին, ում մահվամբ կերտվեց Հայաստանի անմահությունը»<ref>{{cite book |title=Ողջո՜ւյն, տղե՛րք. արձակ բանաստեղծություններ, թանձր մտքեր (աֆորիզմներ), հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ|editor=Գագիկ Գինոսյան|publisher=Երևան, Նարեկացի արվեստի միություն|ISBN=99941-48-23-0|year=2006|page=2}}</ref>:}}
== Հանրային Գործունեություն ==
=== «Շանթ» Հեռուստառադիոըներություն ===
[[1997]]-[[1999]] թվականներին աշխատել է «[[Շանթ ՀԸ|Շանթ]]» հեռուստա-ռադիոընկերությունում՝ որպես Երևանյան մասնաճյուղի տնօրեն:
=== «ԼՐԱՏՎԱԿԱՆ.am» Հայկական Լրատվական Ռադիո ===
«Հայու տեսակ» հաղորդաշարի հեղինակ, սկսած [[2013]] [[փետրվար]]ից<ref>[http://lratvakan.am/?cat=40&l=am «Հայու տեսակ. Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարը»]</ref>:
== Շքանշաններ և պարգևներ ==
Գագիկ Գինոսեանը [[1997]] թվականին ՀՀ Պաշտպանութեան նախարար [[Վազգեն Սարգսյան]]ի հրամանագրով պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ հուշամեդալով», իսկ [[1998]] թվականին՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով «Արիության» մեդալով:
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսեան» մեդալով, Արծիվ Մահապարտների միության «Վազգեն Սարգսեան» շքանշանով, ԱՊՀ ՄՏՊԿՄ-ի «''За заслуги''» շքանշանով և այլ մեդալներով:
* 1997 - «[[Արծիվ-մահապարտներ|Արծիվ Մահապարտներ]]» հուշամեդալ, ՀՀ Պաշտպանութեան նախարար [[Վազգեն Սարգսյան|Վազգեն Սարգսյանի]] հրամանագրով
* 1998 - [[Արիության մեդալ (Հայաստան)|ՀՀ «Արիության»]] ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանագրով
* 2000 - Երիտասարդ ստեղծագործողների Ա. Իսահակյանի անվան Հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի.
* 2005 - [[Հայաստանի երկրապահ (հուշամեդալ)|«Հայաստանի երկրապահ»]] հուշամեդալ
* 2007 - «Արծիվ» մահապարտների միության «Վազգեն Սարգսյան» շքանշան
* 2007 - ԱՊՀ ՊՄՏԿՄ(СОСТО СНГ- նախկին ДООСАФ) «Վաստակի համար» (За заслуги) շքանշան
* 2008 - ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
* 2011 - [[Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ|ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]]
* 2011 - ՀՀ Մշակոյթի Նախարարության բարձրագույն ոսկե մետալ
* 2012 - [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ|ԼՂՀ «Մարտական ծառայության»]]
* 2012 - «Գարեգին Նժդեհ»
* 2012 - ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
* 2013 - «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալ
* 2015 - «Երախտագիտություն» մեդալ:
== Ծանոթագրություններ ==
{{
==Արտաքին
* [http://karin.javakhkmusic.com/
* [http://gginosyan.livejournal.com/ «Գագիկ
* [http://www.karinfolk.am/ «Կարին»
* [http://www.youtube.com/watch?v=5YRrU6ft86I Սպարապետ
* [http://www.youtube.com/watch?v=kUeiCrE21Ws Գագիկ
* [http://masis.tv/component/option
* Գագիկ
{{DEFAULTSORT:Գինոսեան, Գագիկ}}
|
edits