«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
# Դավանաբանական հարցեր։ Ժողովը զբաղվում է նաև Հավատո Հանգանակի հետ կապված վիճաբանություններով։ Հայտնի է, որ Նիկիայի Ա Տիեզերական ժողովում բանաձևվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստծո մասին։ Տեսանք արդեն, որ այս հանգանակը Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան և այն ընդունելի էր համարվել Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաև Հայ Եկեղեցու Հավատամքը։ Մի քանի տարի անց, սակայն, այս հանգանակը լուրջ ընդդիմության է հանդիպում Հռոմեական կայսրության մեջ, քաղաքական իշխանության օժանդակությամբ հզորացած արիոսական զանազան հոսանքների կողմից։ Տեսանք նաև, որ Հայաստանում նույնպես եղել են արիոսական եպիսկոպոսներ։ Աշտիշատի ժողովը կրկին անգամ մերժել է արիոսականությունը և ընդունել Նիկիական Հանգանակը։
 
Աշտիշատի ժողովի որոշումները ամենայն հաջողությամբ իրականացնում է Ներսես կաթողիկոսը, որի համար էլ արժանանում է Մեծ կոչմանը։ Նրա հայրապետության շնորհիվ հայ ժողովուրդը լիիրավ կերպով հաղորդակից դարձավ քրիստոնեության էությանը։ Եվ կարելի է ասել, որ նրա գործունեության շնորհիվ է, որ հայ ժողովուրդը իսկապես քրիստոնյա դարձավ։ [[Պապ թագավոր]]ի կարգադրությամբ [[Հուսիկ Բ|Հուսիկ II]] կաթողիկոսի ձեռնադրությունը տեղի է ունենում Հայաստանում։ Այս ձեռնադրությունից ի վեր Հայոց բոլոր կաթողիկոսները ձեռնադրվում են Հայաստանում։Հայաստանում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/156/157 Արշակ Բ-ի և Պապ թագավորի ջանքերը կենտրոնական իշխանության ուժեղացման ուղղությամբ։ Արշակ Բ]</ref>։
 
== Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումը ==