«Կիկերոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3736245 խմբագրումը, որի հեղինակն է՝ Pedagog2013 (քննարկում) մասնակիցը
Տող 1.
{{Անձ}}
 
'''Մարկոս Տուլիոս Կիկերոն''' (ԿիկերոնՑիցերոն) ({{lang-la|Marcus Tullius Cicerō}}, {{ԱԾ}}), [[Հին Հռոմ|հին հռոմեական]] [[քաղաքական գործիչ]] և [[փիլիսոփա]], նշանավոր [[հռետոր]]։
 
Կիկերոնը ծնվել է [[հեծյալների դաս]]ին ([[Հին Հռոմ]]ում) պատկանող ընտանիքում, Արպինե ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Հռոմից հարավ-արևելք 100 կիլոմետրից մի փոքր ավել հեռավորության վրա։ Երբ լրացավ ապագա հռետորի 15 ամյակը, նրա հայրը, ով երազում էր իր երկու տղաներին՝ Մարկին և Կվինտին, տեսնել քաղաքական ասպարեզում, ընտանիքով տեղափոխվեց Հռոմ, որպեսզի տղաների համար ապահովի լավ կրթություն։
Տող 15.
 
Նրա ճառերում՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թ.), «Ի պաշտպանություն Մանիլիոսի օրինագծի» (68 թ.), «Հարդարացում Պ.Սեստիոսի» (56 թ.) պահպանվել են կարևոր փաստեր և արժեքավոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ Կիկերոնն արևելյան իրադարձությունների, Հայոց [[Տիգրան Մեծ]] արքայի քաղաքականության խորաթափանց դիտող էր։ Կիկերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներից միակն է, որի վկայությունները նրա մասին պահպանվել են։
 
'''''Կիկերոնի իրավափիլիսոփայական  հայացքները'''''
 
1.     
Պետության
ձևերի տարբերակման հիմքում Կիկերոնը դնում է կառավարողների բնավորությունն ու կամքը:
Այդ չափանիշով նա բնորոշում է միապետությունը, որտեղ բարձրագույն պետական իշխանությունը
պատկանում է միապետին, ազնվապետությունը (արիստոկրատիա)` ընտրությունների միջոցով եկած
ազնվականների իշխանությունն է, իսկ ժողովրդավարության դեպքում` իշխանությունը պատկանում
է ժողովրդին: Նա ընդգծում է, որ ազատությունը գտնվում է այնտեղ, որտեղ  իշխում է ժողովուրդը:
 
2.     
Կիկերոնի
կարծիքով` պետության յուրաքանչյուր ձև ունի իր առավելությունները. թագավորական իշխանությանը
բնորոշ է բարեհաճությունը, ազնվականին` իմաստությունը, ժողովրդավարությանը` ազատությունը:
Բոլոր ձևերն էլ ընդունելի են, սակայն ընդգծում է, որ «չկա կառավարման առավել հրեշավոր
ձև, քան այն, որի պայմաններում հարուստ մարդիկ համարվում են լավագույնները»:
 
3.     
Թագավորական
իշխանությունը կարող է հեշտությամբ վերափոխվել բռնապետության, ազնվականների իշխանությունը`
հարուստների և անվանի մարդկանց խառնակչախմբի իշխանության: Ժողովրդի գերիշխանությունը կարող է վերափոխվել «ամբոխի խելացնորության
և կամայականության»: Այդ այլասերված իշխանություններին չի կարելի պետություն անվանել,
քանի որ այս դեպքում պետությունը դադարում է ժողովրդի սեփականությունը և ընդհանուր
գործը լինելուց, չի արտահայտում ընդհանուր շահերը, այստեղ չեն գործում օրենքներն ու
արդարությունը:
 
4.      Կիկերոնի կարծիքով` լավագույն պետությունը խառը պետությունն
է, որի մեջ միագումարվում են վերը նշված 3 առավելությունները:
 
5.     
Հանրապետությունը
կամ «ժողովրդի սեփականությունը»` որպես իրավիճակ, լավագույնն է, քանի որ ժողովուրդը
կարողանում է պաշտպանել իր իրավունքները, իր ազատությունը և բարօրությունը` ազատվելով
արքաներից, «ժողովրդի հայրերի» իշխանությունից:
 
Միաժամանակ, նա նշում է, որ ժողովրդավարության պայմաններում
անսահման, անվերահսկելի ազատությունը կարող է ժողովրդի համար լինել կործանարար: Այդ
հարցում նա համերաշխ է Պլատոնի հետ, որը գտնում էր, որ «անսահման իշխանությունը անսահման
ազատությունը դեպի ստրկություն տանող ամենակարճ ճանապարհն է»:
 
6.     
Ըստ Կիկերոնի`
պետությունը և իրավունքը ունեն աստվածային բնույթ, քանի որ դրանց հիմքում ընկած են
համընդհանուր բանականությունը և արդարությունը: Նա համոզված էր, որ բանականությունն
է կառավարում աշխարհը և, քանի որ մարդիկ օժտված են բանականությամբ և արդարությամբ,
նրանք հասու են պետության և իրավունքի առաքինությունների վերաբերյալ աստվածային դրույթների
ըմբռնմանը: Բանականությունը սանձահարում
է մարդկանց ստոր զգացմունքները, կրքերը: Իրավունքը, հանդիսանալով ճշմարիտ բանականության (աստվածային) մարմնավորում,
համերաշխ է բնության հետ, իր էությամբ համակողմանի է, հավերժական, ամենքի համար պարտադիր:
 
7.     
Կիկերոնի
մեկնաբանությամբ օրենքի դերն այն է, որ ցույց տա ճշմարիտ օրինակելի վարքագիծը և արգելակի
սխալ գործողությունը: Այդպիսի օրենքը չեղյալ համարելը սրբապղծություն է, իսկ գործունեությունը
սահմանափակելը` անթույլատրելի և դրանից չի կարելի ազատվել ո´չ սենատի որոշմամբ, ո´չ
էլ ժողովրդի:
 
8.     
«Արդարարության
1-ին պահանջն այն է, որ ոչ-ոք ոչ մեկին չվնասի, որ բոլորն օգտվեն ընդհանուր սեփականությունից
համատեղ, իսկ մասնավոր սեփականությունից` ինչպես կամենան»:
 
9.     
Կիկերոնը
չի տարակուսում, որ բնական իրավունքը առաջացել է ավելի շուտ, քան որևէ գրած օրենք,
ավելի շուտ քան առաջացել է պետությունը: Հետևաբար, մարդու կողմից ստեղծված պետական
ինստիտուտները և գրված օրենքները պետք է համապատասխանեն բնաիրավական արդարությանը,
որն անկախ է մարդկանց կամքից:
 
10. 
Մարդու կողմից
ընդունված օրենքը չի կարող հակադրվել բնությանը և նրա օրենքներին, չի կարող անիրավությունից
իրավունք ստեղծել, չի կարող չարիքից բարիք ստեղծել:
 
11. 
Կիկերոնն
է 1-ինը ձևակերպել իրավական այն սկզբունքը, ըստ որի` «իրավունքի ներգործության ոլորտում
պետք է գտնվեն բոլորը»:
 
12. 
Կիկերոնը
գրավոր իրավունքը բաժանում է 2 մասի` մասնավոր իրավունքի և հանրային իրավունքի(քաղաքացիական
իրավունքի և պետական իրավունքի):
 
Հռոմում գործում էր նաև «ժողովուրդների իրավունք»-ը, որը
մասամբ ոչ հռոմեացի, այլ ժողովուրդների իրավունքն էր և մասամբ էլ միջազգային ոլորտում
գործող իրավունքը: Կիկերոնը չէր դատապարտում Հռոմի կայսրության նվաճողական պատերազմները,
թալանը և անիրավությունները: Նա անարդարացի էր համարում միայն չհայտարարված պատերազմը:
 
13. 
 ՔԾԱ 43թ. Անտոնիոսի հրամանով Կիկերոնը գլխատվեց:
Նրա կտրած գլուխը և աջ ձեռքը ցուցադրեցին հռետորների հարթակում: Իսկ նրա գերեզմանաքարի
վրա գրված է.«Հայրենիքի հորը»:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիկերոն» էջից