«Թոմաս Հոբս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Pedagog2013 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Samo04 մասնակցի վերջին տարբերակին։
Տող 13.
 
Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։
 
=== '''''Թոմաս Հոբսի իրավափիլիսոփայական հայացքները''''' ===
1.      Մինչ պետության և իրավունքի հարցերին անդրադառնալը` Հոբսը
մեկնաբանում է մարդու բնույթը և էությունը: Նա նշում է, որ մարդը խորապես եսասեր, ժլատ,
վախկոտ և փառասեր էակ է, նրան շրջապատում են նախանձ, հավակնոտ, չար մարդիկ:
 
2.         
Այս հողի վրա
հասարակության մեջ «մարդը մարդուն գայլ է» գործում է «բոլորի պատերազմ բոլորի դեմ»
սկզբունքը: Սա մարդկանց բնական վիճակն է, բայց` ոչ քաղաքացիական: Բնական վիճակը բացակայում
է, չկան օրենքներ, չկա արդարություն, չկա նաև մասնավոր սեփականություն: Բնական վիճակում
ամեն ոք կարող է անել այն ամենը,ինչ ցանկանում է. սա է մարդկանց բնական ազատությունը:
Այս խղճուկ վիճակից դուրս գալու միջոցը բանականությունն է, բնական օրենքը: Դրանցից
գլխավորը խաղաղության հաստատումն է, մարդկանց միջև թշնամանքի հաղթահարումը, որի համար
էլ, ըստ Հոբսի, անհրաժեշտ է կնքել «հասարակական դաշինք», ապավինել պետական հովանավորչությանը
և կարգուկանոնին: Պետությունը,  ըստ Հոբսի,
առաջանում է հասարակական դաշինքի շնորհիվ:
 
Այսպիսով` ամենահիմնարար
բնական օրենքը խաղաղության հաստատումն է և խաղաղությանը մշտապես հետամուտ լինելը:
 
3.Բնական օրենքի պահանջն է. մի´արա ուրիշին այն, ինչ-որ չես
ցանկանա քեզ անեին: Դա նման է ավետարանական այն դրույթին, թե` ուրիշների նկատմամբ վարվիր
այնպես,ինչպես որ կկամենայիր, որ ուրիշները վարվեին քեզ հետ:
 
4. Բնական իրավունքը պահանջում է, որ մարդիկ կատարեն իրենց
կնքած պայմանագրերի պահանջները: Դա է արդարության սկիզբն ու աղբյուրը: Պետությունը
պետք է շահագրգրգռված լինի և պետական հարկադրանքով ապահովի պայմանագրային հարաբերությունների
բարեխիղճ կատարում:
 
5. Բնական օրենքները համարվում են հավիտենական և անփոփոխ,
քանի որ անարդարությունը, երախտամոռությունը, ամբարտավանությունը, մեծամտությունը,
կեղծավորությունը և այլ արատները մարդկանցից անբաժան են:
 
6. Բնական օրենքները, նշում է Հոբսը, որքան էլ ազդեցիկ լինեն,
այնուամենայնիվ չեն կարող ինքնաբերաբար, ավտոմատիկ ռեժիմով գործել: Միայն ուժն է, որ
կարող է դրանք դարձնել վարքի անառարկելի հրամայական: Եվ այդ ուժը պետության բացարձակ
իշխանությունն է(Էթատիզմ): Պետությանը տրվում է ահռելի  մեծ լիազորություններ:
 
7. Պետությունը կարող է միայն խաղաղություն հաստատել և պաշտպանել
մարդկանց արտաքին և ներքին թշնամիներից: Պետության վիթխարի ուժը գոյանում է այն լիազորություններից,
որոնք յուրաքանչյուր մարդ տալիս է նրան` հասարակական դաշինքի հիման վրա. դա կարող լինել
մեկ անձ կամ մարդկանց մի փունջ: «Պետության ոգին, ընդգծում է Հոբսը, հենց այդ ինքնիշխան
իշխանությունն է»:
 
8. Պետությունը պետք է օժտված լինի մեծ լիազորություններով,
նա պետք է ընդունի օրենքներ` հաշվի առնելով բնական իրավունքի պահանջները, պետք է պատժի
օրենքը խախտողներին, պետք է լուծի պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու
հարցերը, պետք է իրականացնի արդարադատություն, պետք է ընդունի օրենքներ` սեփականության
պաշտպանության վերաբերյալ, պետք է ստեղծի պետական մարմինների համակարգ, արգելի այն
վնասակար ուսմունքները, որոնց նպատակն է սասանել խաղաղությունը: Պետության բարձրագույն
իշխանությունը և´ միապետության, և´ազնվապետության, և´ժողովրդավարության պայմաններում
պետք է ունենա բացարձակ բնույթ:
 
9. Քաղաքացիական հասարակության պայմաններում, նշում է Հոբսը,
խոսքը կարող է լինել ոչ թե  քաղաքացիների, այլ
պետության ազատության մասին և քաղաքացիական օրենքները հենց այն նպատակն ունեն, որ սահմանափակեն
առանձին մարդկանց իրավունքները:
 
Բնական իրավունքի
և օրենքի տարբերությունը Հոբսն այսպես է մեկնաբանում. «Բնական իրավունքը մեզ հնարավորություն
է ընձեռում ապահովելու մեր անվտանգությունը` սեփական ֆիզիկական ուժի միջոցով, իսկ քաղաքացիական
 օրենքը(պոզիտիվ օրենքը)` մեզ զրկում է այդ
ազատությունից, բոլոր այն դեպքերում, երբ այդ օրենքով պետությունը պաշտպանում է հասարակական
անվտանգությունը»:
 
10. Հոբսը քննադատում է Ցիցերոնին և Արիստոտելին, որ նրանք
ազատությունը վերագրում են միայն ժողովրդավարությանը. «Այդ պատճառով մարդիկ սովորություն
են ձեռք բերել աջակցելու ամեն կարգի խռովություններին և վերահսկելու իրենց իշխանություններին.
որպես արդյունք` վիթխարի քանակությամբ արյուն է խոսել և այդպիսի թանկ գնով ոչինչ ձեռք
չի բերվել»:
 
11. Յուրաքանչյուր երկրում, ըստ Հոբսի, օրենսդիր է միայն
ինքնիշխանը, բայց ինքը վեր է կանգնած րենքներից, չի ենթարկվում քաղաքացիական օրենքներին:
 
12. Հոբսը օրենքի ուժը տեսնում է այն պարագայում, որ դա ինքնիշխանի
հրամանն է: Օրենքները պետք է հրապարակվեն և հասցվեն բոլոր կատարողներին: Օրենքների
մեկնաբանությունը գերագույն իշխանության առանձնաշնորհն է:
 
13.Պետությունը չպետք է կատարի միմիայն ոստիկանական գործառույթներ,
չպետք է սահմանի միայն արգելքներ, պետք է խրախուսի արհեստները, նավագնացությունը, հողագործությունը
և այլն: Նա պետք է իրականացնի նաև դաստիարակչական, լուսավորական աշխատանք:
 
14. Հոբսը, ինքնիշխանին օժտելով բացարձակ իշխանությամբ, վերդասելով
հասարակությունից, օրենքներից, միաժամանակ նշում է նրա գլխավոր պարտականությունը, որը
բաղկացած է 1 բանաձևից. Ժողովրդի բարօրությունը բարձրագույն օրենքն է: Ինքնիշխանը պարտավոր
է լավ կառավարել ժողովրդին, քանի որ պետությունը ստեղծվել է ոչ թե ինքն իր համար, այլ`
ժողովրդի, սակայն ցավալի է, որ այս մարդասիրական դրույթից հետո Հոբսը գրում է, թե բարձրագույն
իշխանությունը կախված չէ ժողովրդից և նրա առջև պատասխանատու չէ: Նման մոտեցումը քաղաքացիական
իրավունքը վերածում է դեկորացիայի` արտաքին ցուցադրանքի:
 
== Կառավարման ձևերն ըստ Հոբսի ==